Ժողովուրդ խնդրում եմ, տուզիկ ֆեյսբուքից դուրս արեք մի հատ, գնացեք փողոցներ տեսեք ինչ ցնծություն է, տեսեք քաղաքում ինչքան սեր կա, ժպիտ կա, խինդ կա...ամեն ինչ կա...
Տեսեք երիտասարդներին, նայեք նրանց աչքերին ու վստահ եմ, չեք ուզենա լքել երկիրը, վստահեցնում եմ, կանեք ամեն ինչ ու կմնաք ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ...
Ես նայում եմ երիտասարդների աչքերին ու վստահաբար ասում, որ ոչ միայն չեմ լքի երբեւիցե, այլեւ կանեմ ամեն ինչ, որ երջանիկ աչքերը, պայքարող ոգիները, մնան Հայաստանում, կարոտով լցվածները վերադառնան հայրենիք....
Նաեւ ուզում եմ շեշտել, որ այս շարժման ընթացքում մենք ապացուցեցինք, որ ֆեյսբուքը միայն գործիք է, ոչ թե գազ ու գոլորշի թողելու հարթակ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasaryan/posts/10201700505612607?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել