ՀՀ դեսպանությունը հաստատում է Ա. Խաչատրյանի հետ կատարվածըSlaq.am-ը գրում է.

Այսօր shamshyan.com կայքը տարածել էր տեղեկատվություն ըստ որի ՀՀ քաղաքացի Ա Խաչատրյանին Կիևից փաստաթղթերի հետ կապված խնդրի պատճառով ուղարկել են ոչ թե Հայաստան այլ Ադրբեջան:Slaq.am-ը կապ հաստատեց ՈՒկրաինայում ՀՀ դեսպանության հետ և հաստատվեցին այն տեղեկությունները, որ ՀՀ քաղաքացի Ա Խաչատրյանը սխալմամբ ուղարկվել է Ադրբեջան: Դեսպանատան լրատվության բաժնից մեզ տեղեկացրին, որ այս պահին արվում է ամեն ինչ` մեր քաղաքացուն հետ վերադրաձնելու ուղղությամբ: Ադրբեջանական կողմի հետ ուղիղ կապ չկա, և աշխատանքները տարվում են ուկրաինական կողմի միջնորդությամբ: ՀՀ դեսպանությունից խնդրեցին որպեսզի հայկական լրատվամիջոցները ոչ մի կերպ ապատեղեկատվություն չտարածեն, քանի որ այն կարող է գործի ընթացքին խանգարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել