
|
|
Բրեդ Փիթ
Անջելինա Ջոլիի սիրելի և օրինավոր հայր Բրեդ Փիթը երիտասարդ տարիներին շատ բուռն կյանքով է ապրել: Մինչ Ջենիֆեր Էնիսթոնի հետ ամուսնությունը դերասանը հանդիպում էր և պատրաստվում էր ամուսնանալ Գվինեթ Փելթրուի հետ: Փիթը, որ նրան անվանում էր իր կյանքի սերը և հրեշտակը, անսպասելի հեռացավ նրանից: Ջուլիա Ռոբերթս Ջուլիա Ռոբերթսին հաջողվել է իր հարսանիքից փախչել ոչ միայն ֆիլմում, այլ նաև իրական կյանքում և այն էլ երեք անգամ: 1991 թ-ին հարսանիքից մի քանի օր առաջ նա հեռացավ դերասան Կիֆեր Սազերլենդից. նրան կարելի էր խղճալ, եթե նա իր հերթին Ջուլիային չտաներ նախկին փեսացուից՝ Դիլան ՄաքԴերմոթից: Իսկ ահա դերասան Բենջամին Բրեթի հետ Ռոբերթսն այդքան դաժան չվարվեց. նա պարզապես "Одиннадцать друзей Оушена" ֆիլմի նկարահանումների ժամանակ սիրավեպ սկսեց Ջորջ Քլունիի հետ և լքեց իր չորս տարվա ընկերոջը: Ջորջ Քլունի Հարսանիքից խուսափող հայտնի տղամարդկանց ցուցակում չեմպիոն է Ջորջ Քլունին: Իսկ դրանում իր մեղքի բաժինն ունի դերասանուհի Միշել Պֆայֆերը: Նա և Քլունին գրազ են եկել, որ եթե դերասանն ամուսնանա, ապա կպարտվի ու կվճարի 100 000 դոլար: Ճիշտ է, այն մեծ գումար չէ, բայց այստեղը կարևորը սկզբունքն է: Ջորջ Քլունին սիրավեպեր է ունեցել Ռենե Զելվեգերի, Ջուլիա Ռոբերթսի, Սինդի Քրոուֆորդի և շատ այլ հայտնի կանանց հետ: Ջենիֆեր Լոպես Ջենիֆեր Լոպեսի և Բեն Աֆլեքի բաժանության գլխավոր պատճառը նշվում էր մամուլի և հասարակության չափազանց մեծ ուշադրությունը: Նրանց ամուսնությանը ոչ ոք չէր կասկածում, սակայն 2003 թ-ին, հարսանեկան արարողությունից մի քանի ժամ առաջ այն չեղյալ հայտարարվեց: Կրիստալ Հարիս Գեղեցկուհի Կրիստալ Հարիսն իր նշանածին՝ Playboy-ի հիմնադիր Հյու Հեֆներին լքեց հարսանիքից մեկ օր առաջ, երբ ամեն ինչ պատրաստ էր՝ հրավիրված էին հյուրերը, ընտրված էր մենյուն և գնված էին ամուսնության մատանիները: Ըստ մամուլի՝ պատճառը հարսնացուի և փեսացուի բարձր ձայնով հեռախոսային խոսակցությունն էր, որից հետո 25 ամյա մոդելը արագ հավաքում է իրերն ու հեռանում: Դեպքից օրեր առաջ Կրիստալը լրագրողներին ասել էր, որ կամուսնանար Հեֆների հետ, նույնիսկ եթե նա միլիոնատեր չլիներ, քանի որ նրանց կապում է անկեղծ սերը: |