Ladynews.am-ը գրում է.

Մասնագետները, որոնց ամեն ինչ հետաքրքրում է, պարզել են, թե որոնք են ամենասեքսուալ 5 գույները:

1. Կարմիրն այս ցուցակում զբաղեցնում է առաջին տեղը: Այն խթանում է լիբիդոն և արագացնում օրգանների արյան շրջանառությունը, այդ թվում` փոքր կոնքի շրջանում: Եթե ձեր սեքսուալ կյանքը սառել է ձեր զբաղվածության պատճառով, ննջարանում գցեք վառ կարմիր գորգ կամ ծածկոց, և բուռն գիշերներն ապահովված են:

600x580

 2. Նարնջագույնը մասնագետներն անվանում են սեքսի գույն: Համարվում է, որ այդ գույնին երկարատև (5-7 րոպե) նայելը ազդում է ուղեղի որոշակի հատվածների վրա, որոնք պատասխանատում են սեքսուալ ձգողության համար: Այս գույնի անկողինը շատ գեղեցիկ կնայվի:

600x580

 3. Սեքսոլոգների տվյալներով կանաչ գույնի տաք երանգները խթանում են էրոտիկ երևակայությունը և արթնացնում սեքսուալությունը, հատկապես` ամաչկոտ և ոչ նախաձեռնող սիրեկանների մոտ:

600x580

 4. Ցանկանում եք բազմազանություն սեքսուալ կյանքում` ուշադրություն դարձրեք մանուշակագույնին: Այդ գույնը (պաստառները, վարագույրը) կիրք է առաջացնում անգամ 2 տասնամյակ միասին ապրող զույգի մեջ:

600x580

 5. Սև կանացի ներքնազգեստ` տղամարդկանց ամենատարածված ֆանտազիան է: Համարձակորեն գնեք սև գուլպաներ և ներքնազգեստ: Իսկ ննջարանում սև կահույքից պետք է խուսաձել, այն կարող է զուգընկերոջ մոտ պոտենցիայի հետ կապված խնդիրներ առաջացնել:

600x580

 Լիլիթ Պետրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել