Սիրելի երևանցիներ, ուղեվարձը կրկին 100 դրամ է: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ մեր որդեգրած սկզբունքների համատեքստում մենք չէինք կարող անմասն մնալ այս օրերին մայրաքաղաքի կանգառներում մեր «երիտասարդական քաղաքապետարանի» ակտիվիստների կողմից կազմակերպվող ակցիաներին ու հնչեցվող կոչերին: Ինձ ուրախացնում է մեր մասնակիցների համախմբվածությունը, որն այսօր կա երիտասարդների միջև` միասին պայքարելու, հոգատար լինելու ցանկությունը մեր ժողովրդի հանդեպ: Այս ակցիան արժեք է, որ պետք է կարողանանք պահել նման մնայուն գործեր իրագործելու համար: Ու միասին մենք արժանի ենք այս հաղթանակին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել