ԴՆԹ-ն երկու պարույրների կառուցվածք ունի և իրենից նուկլեինաթթու է ներկայացնում, որը բառացիորեն բոլոր տեսակների կյանքի հիմքն է: Գիտնականները սկսել են ավելի լավ հասկանալ ԴՆԹ-ն միայն վերջին 50 տարիների ընթացքում և չնայած բազմաթիվ գիտական հաջողություններին ու զարգացումներին` այն դեռևս մնում է ամբողջությամբ չբացահայտված:
Ստորև ներկայացնում ենք ԴՆԹ-ի մասին 10 փաստ, որոնք ապացուցում են, որ մենք հետաքրքիր նախնիներ ունենք, մեզնից շատերը կարող են լինել մեր իսկ երկվորյակները, և որ մարդկանց անմահությունը կարող է շուտով հնարավոր լինել:

10. Աչքի ընկնող, նշանավոր անհատներ 

Colbert
Փաստ` Միջազգային տիեզերական կայանում գոյություն ունի «անմահության տվյալների բազա», որտեղ պահվում են աշխարհի նշանավոր մարդկանց ԴՆԹ-ի նմուշները:

2008թ.-ի հոկտեմբերի 12-ին ռուսական «Սոյուզ» տիեզերանավը հատուկ առաքելությամբ բաց թողնվեց դեպի Միջազգային տիեզերական կայան` թռչելով Երկրի ուղեծրով: Տիեզերանավը տեղափոխում էր հիշողության սարք, որն իր մեջ պարունակում էր Երկրի տարբեր հայտնի, «կարևոր» մարդկանց ԴՆԹ-ի թվայնացված տարբերակները: Նմուշներ էին վերցվել կոմիկ Ստեֆան Քոլբերտի, ֆիզիկոս Ստեֆան Հոուքինգի, հեծանվորդ Լանս Արմսթրոնգի և այլքի ԴՆԹ-ներից:
Իսկ նպատակը այն է, որ եթե ինչ-որ երևույթի պատճառով Երկիրը ոչնչանա, հնարավոր լինի մարդկությունը նորից վերականգնել այս ԴՆԹ-ների նմուշների շնորհիվ:

9.Սերիական մարդասպան

Heilbronn

Փաստ` ԴՆԹ-ի սխալմունքը ծնել է սերիական մարդասպանի:
Կին սերիական մարդասպաններ շատ հազվադեպ են հանդիպում, սակայն 2007թ.-ին «Հեյլբրոնի ֆանտոմ» անունով մի կին է երևան գալիս Գերմանիայում ոստիկանի սպանությունից հետո: Ֆանտոմի կատարած հանցանքները բավականին շատ են, որպեսզի դրանք թվարկենք` դաժան սպանություններ, գողություն, որոնք նա սկսել է կատարել դեռևս 1993թ.-ից: Փանտոմի գործողությունները, սակայն, չեն սահմանափակվել Գերմանիայով, հանցանքներ է կատարել նաև Ֆրանսիայում, Ավստրիայում` ամեն ազգից իր համար հանցակիցներ գտնելով: Ոչ մի հետք, ոչ մի տեսագրված նյութ. մարդասպանը կարծես պատերի միջով քայլեր` առանց հետք կամ վկա թողնելու: Ավելի ուշ ոստիկանությանը հաջողվում է տղամարդու մատնահետքեր գտնել, որը համապատասխանում էր կնոջ ԴՆԹ-ին: Միայն այդ ժամանակ էր, որ պարզ դարձավ, որ իրականում Հեյլբրոնի ֆանտոմը գոյություն չուներ. այսքան ժամանակ գումարներ և մարդկային ռեսուրսներ էին ծախսվել գտնելու մի մարդու, ով գոյություն չուներ սխալ ԴՆԹ-ի սխալ նմուշով փնտրելու պատճառով, ենթադրվում է` ԴՆԹ-ն վերցնելուց առաջ այն ենթարկվել է փոփոխության, որն էլ այդքան ժամանակ սխալ ուղղության վրա է դրել ոստիկաններին` շփոթեցնելով նրանց:

8.Անմահություն

Addwaitatortoisejune200Yo8

Փաստկան կենդանական տեսակներ, որոնց ԴՆԹ-ն, ըստ էության, ասում է այն մասին, որ դրանք անմահ են:
Գերոնտոլոգիան կամ ծերաբանությունը բավականին բարդ գիտություն է, որն ուսումնասիրում է օրգանիզմի ծերացմանը նպաստող պրոցեսները, ինչպես օրինակ բջջային ռեպլիկացիան կամ կրկնապատումը, որից հետո ԴՆԹ-ն ավելի է թուլանում և դառնում պակաս էֆեկտիվ: Սակայն կան տեսակներ, որոնց ԴՆԹ-ն ժամանակի ընթացքում չի թուլանում (կամ թուլանում է այնքան դանդաղ ու աննշան, որ հնարավոր չէ այն նկատել): Այսպես օրինակ` ծովախեցգետինների, մի քանի ձկնատեսակների և շատ կրիաների տեսակների ԴՆԹ-ն կարծես չի ծերանում, և հատուկ օպտիմալ պայմանների դեպքում այս կենդանատեսակները նույնիսկ հնարավոր է ապրեն ընդմիշտ: Գրանցված ամենաերկարակյաց կրիան համարվում է Adwaita Ալդաբրյան հսկա կրիան (Aldabra Giant Tortoise), որն, ըստ տվյալների, ապրել է 255 տարի: Կարևոր է նշել, որ չնայած այս կենդանիները չեն մահանում ծերացման արդյունքում, այնուամենայնիվ, նրանք կարող են տարբեր հիվանդություններ ձեռք բերել, վնասվել և այլն, և ինչքան դրանց տարիքը մեծանում է, այնքան հավանականությունն ավելի մեծ է լինում: Այս կրիան սատկել է լյարդի անբավարարությունից իր պատյանի ջարդվելուց հետո: 

7. Նույնական ընձառյուծներ

 
Cheetah

Փաստ` բոլոր ընձառյուծների ԴՆԹ-ն գրեթե նույնն է:
Լաբորատորիաներում փորձարկվող մկների ու առնետների վրա փորձարկումներ են կատարել` դրանց նույնական ԴՆԹ-ներ ստանալու համար: Իսկ ընձառյուծների ԴՆԹ-ն, պարզվում է, բնականորեն գրեթե նույնական է: Ենթադրվում է, որ 10.000 տարի առաջ ինչ-որ երևույթի պատճառով ընձառյուծների թիվը կրճատվել է` հասնելով մինչև 7-ը: Եվ ինչ-որ կերպ նրանց հաջողվել է վերականգնել իրենց քանակը տեսակի նույն գենետիկական միախառնումով, որն էլ, ենթադրվում է, ապահովում է նրանց այսօրվա տեսակի ԴՆԹ-ի նույնականությունը:

6. Վիկինգներն Ամերիկայում

Vikings In America

Փաստ` ԴՆԹ-ի ուսումնասիրությունն ապացուցում է, որ վիկինգներն ավելի շուտ են հասել Ամերիկա, քան Կոլոմբոսը:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ իրականում վիկինգներն ավելի հարուստ կենսափորձ ունեն, քան իրենց բարբարոսական համբավը կարող էր մեզ թույլ տալ պատկերացնել, և կարողացել են հեռավոր ճանապարհորդություններ իրականացնել: ԴՆԹ-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Իսլանդիայում 4 տարբեր ընտանիքներ ունեն գեների օրինակներ, որոնք հատուկ են միայն բնիկ ամերիկացիների և Արևելյան Ասիայի տեղացիների արյանը: Իսլանդիայի համալսարանի գիտնականների հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ ծագումով առնվազն մեկ բնիկ ամերիկացի կին է տեղափոխվել Իսլանդիա, քանի որ հայտնաբերվել է ԴՆԹ, որը 1700 տարվա վաղեմություն ունի, և որը մուտացիայի է ենթարկվել մոտավորապես 100 տարի առաջ: Այնուամենայնիվ, պատմական աղբյուրներում քիչ վկայություններ կան, որ վիկինգները կապ են ունեցել բնիկ ամերիկացիների հետ:

5.Հումանզե (Humanzee) մարդակապիկ

Փաստ` հնարավոր է մարդակապիկ ստեղծել:

Չնայած շիմպանզեների և մարդկանց տարբերությանը` այս երկու արարածների ԴՆԹ-ն շատ նման է: Շիմպանզեների մոտ կան երկու ավել քրոմոսոմներ, սակայն այն փաստը, որ շիմպանզեների ԴՆԹ-ի 98.5 տոկոսը համապատասխանում է մարդու ԴՆԹ-ին, գիտնականներին թույլ է տալիս ենթադրել, որ հնարավոր է խառնել տեսակները և ստանալ նոր տեսակ: Մարդակապիկ ստանալու փորձեր արվել են դեռևս 100 տարի առաջ: Գիտնականները հավատացած են, որ ինչպես ավանակի և ձիու միավորումից ստեղծված ջորին, կապիկից և մարդուց ստեղծված այս նոր արարածն էլ կլինի ստերջ` անկարող խաչասերվելու: Շատերը հավատացած էին, որ Օլիվեր անունով կապիկը հումանզե է, այսինքն` մարդակապիկ, սակայն իր տարօրինակ տեսքին հակառակ` ԴՆԹ-ի ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ նա սովորական շիմպանզե է:

4. ԴՆԹ պահեստավորում

Dna-Storage

Փաստ` ԴՆԹ-ն աշխարհի ամենալավ թվային պահեստավորման միջոցն է:
Չնայած թվային ինֆորմացիան ԴՆԹ-ի մեջ պահեստավորելու գաղափարը եղել է դեռևս 1980-ականներին, սակայն միայն անցած տարի էր, որ Հարվարդի համալսարանի հետազոտողները կարողացան գտնել կոդավորելու եղանակը: Նրանք կարողացան 700 տերաբայթ տվյալներ ներմուծել մեկ գրամ ԴՆԹ-ի մեջ: Արդի տեխնոլոգիաների միջոցով ԴՆԹ ներմուծված տեղեկատվության վերականգնումը ժամերի տևողությամբ աշխատանք է և բավականին ծախսատար գործընթաց, սակայն պատկերացրեք, թե հետագայում տարբեր տխնոլոգիական զարգացումների արդյունքում ինչպես կարելի է օգտագործել այս հայտնագործությունը:

3. Կրկնակի ԴՆԹ

 6
Փաստ` հնարավոր է ստանալ կրկնակի ԴՆԹ:
Շատ դեպքերում հղիությունները լինում են երկվորյակների պտուղներով, սակայն պտուղներից մեկը կլանում է մյուսին, մինչև նույնիսկ այն հայտնաբերելն ու տեսնելը: 99% դեպքերում ամեն ինչ հենց այսպես էլ ավարտվում է, սակայն հազվադեպ լինում են եզակի դեպքեր, երբ մեկ սերմը մյուսին կլանելով իր մարմնի մեջ զարգացնում է կրկնակի ԴՆԹ պարույր: Շատերը իրենց կյանքի ընթացքում նույնիսկ չեն էլ իմանում սրա մասին, մինչև որ այնպիսի առողջական խնդիրներ չեն ունենում, որոնց պատճառով օրինակ օրգանների փոխպատվաստման կարիք են զգում: Այսպես էր Լիդիա Ֆեըրչայլդի դեպքը, երբ 2002թ.-ին նա դիմեց պաշտոնական Վաշինգթոնի առողջապահական ծրագրին, և նրանից պահանջեցին, որպեսզի իր հարազատներն էլ ԴՆԹ թեստ հանձնեն` բարեկամական կապը հաստատելու համար: Արդյունքները շոկային էին, քանի որ ըստ դրանց նա իր սեփական երեխաների մայրը չէր: Դատական գործ հարուցվեց, և դատարանի որոշմամբ քիչ էր մնում խլեին նրանից իր սեփական երեխաներին, երբ ի վերջո պարզ դարձավ, որ նա իրականում իր իսկ երկվորյակն էր:

2. Ռադիոակտիվ ԴՆԹ

Atomic

Փաստ` 1955թ.-ից հետո ծնված մարդիկ իրենց ԴՆԹ-ում ունեն ռադիոակտիվ ածխածին:
1950-ականներին ԱՄՆ-ի և Սովետական Միության միջև շարունակվող սառը պատերազմի ընթացքում միջուկային տարբեր զենքեր օգտագործվեցին, և ռադիոակտիվ նյութերի արտազատումը մթնոլորտ հանգեցրեց նրան, որ 1955թ.-ից հետո ծնված մարդկանց ԴՆԹ-ում սկսվեց հայտնաբերվել ածխածին-14: Բջիջները, որոնք չեն կիսվել մինչև մարդու ծնվելը, չեն պարունակի ածխածին-14: Չնայած սա որևէ լուրջ փոփոխության չի ենթարկում օրգանիզմը, սակայն այն օգտագործվել է բժշկական փորձարկումներ իրականացնելու համար, ինչպես օրինակ մարդու սրտի բջիջների բազմացման արագությունը չափելը:

 

1.Մարդու և նեանդերթալացու խաչասերում

Hi

Փաստ` մարդն ու նեանդերթալացին խաչասերված են:
Գիտնականները բազմիցս նշել են, որ հոմո սափիենսը, այսինքն` մարդը տեսակը, խաչասերված է նեանդերթալացիների հետ դեռևս տասնյակ հազարավոր տարիներ առաջ, սակայն ԴՆԹ հետազոտությունների արդյունքում միայն վերջերս է պարզ դարձե, թե ինչպես է դա տեղի ունեցել: Ենթադրվում է, որ հոմո սափիենսը հանդիպել է նեանդերթալացուն Կենտրոնական Արևելքում` Աֆրիկայից առաջին անգամ դուրս գալով: Սա թերևս հանդիսանում է մարդու միգրացիայի առաջին օրինակը: Վերջերս Իտալիայի տարածքում հայտնաբերվել է 30-40.000 տարվա վաղեմություն ունեցող կմախք, որի ծնոտը ցույց է տվել, որ նա սերել է նեանդերթալացի մորից (ըստ ԴՆԹ-ի հետազոտությունների) և հոմո սափիենս հորից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել