Ընդհանրացնելով ողջ այս ընթացքում ինձ հասած լուրերն ու տեղեկությունները ամենատարբեր անձանց կողմից` կարող եմ միանշանակ ասել. ոստիկանները ակցիայի մասնակիցների հետ են ու ամբողջությամբ կիսում են նրանց դիրքորոշումը:
Պատմում եմ մի քանի դրվագ.

1. Իմ աղջիկ ֆրենդներից մեկը երեկ ինձ ասաց, որ Freecar ակցիայի շրջանակում երեկ իր ավտոմեքենան ոստիկան է նստել (ծառայողական համազգեստով), որի հետ ճանապարհի ընթացքում զրույցի ժամանակ ոստիկանը խոստովանել է, որ չնայած ինքը որպես ոստիկանության աշխատակից երևեկում է անվճար, բայց միանգամայն կիսում է ակցիայի մասնակիցների բողոքը:
2. Մաշտոցի պուրակում մի քանի ոստիկաննների հետ երկարատև ու մտերմիկ զրույցի ընթացքում նրանք խոստովանեցին, որ իրենք նույնպես աշխատավարձով ապրող մարդիկ են, ու բնականաբար տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին որոշումը ուղղակիորեն դիպչում է նաև իրենց:
3. Այսօր քաղաքապետարանի դիմաց տորթի ակցիայի ընթացքում բոլոր ոստիկանների դեմքին ժպիտ կար, իսկ ազդանշաններով անցնող մեքենաներին, որոնք իրենց զորակցությունն էին հայտնում ակցիայի մասնակիցներին, նրանք իրենց հայացքով ողջունում էին:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել