Մոնղոլական կայսրությունում գոյություն ունեին բազմաթիվ օրենքներ, որոնց հեղինակն անձամբ Չինգիզխանն էր: Հիմնականում դրանք կրում էին արգելող բնույէ, քանի որ բազմաթիվ պայմաններ էին ամրագրում, որոնց խախտումը կտրականապես արգելվում էր:

Օրինակ՝ մարտիկներին արգելվում էրլվանալ ամաններն ու հագուստը: Արգելքը խախտելու համար նախատեսված պատասխանատվությունը շատ խիստ էր և երբեմն ամեն ինչ ավարտվում էր անգամ մահապատժով: Բանն այն է, որ մոնղոլների ցեղը հետևում էր հնագույն ավանդույթներին, որոնք արմատացել էին հասարակության մեջ: Բաց աղբյուրում լվացք անելը, լողանալը կամ աման լվանալը ևս խստորեն արգելվում էին: Մարտիկները ստիպված էին իրենց հագուստները կրել այնքան ժամանակ, մինչև դրանք ամբողջապես չնեխեին, իսկ սպասքը «լվանում էին» կովի գոմաղբով կամ մի փունջ խոտով:

Արգելվում էր այն խարույկի վրայով անցնելը, որի վրա սնունդ էր պատրաստվում: Չէր կարելի միզել ջրի կամ կրակի վրա: Բանն այն էր, որ ջուրն ու կրակը համարվում էին աստվածային երևույթներ, իսկ դրանց պղծումը՝ սարսափելի մեղք: Մոնղոլական կայսրության քաղաքացիները հավատում էին, որ արգելված արարքները գործելու դեպքում նաև աստվածների պատժին կարժանանան:

Կրակը սուրբ տարր էր համարվում: Անգամ այլ պետությունների դեսպաններին հանդիպելիս նրանց անցկացնում էին երկու խարույկների միջով՝ հնարավոր անեծքներից ազատվելու համար: Սակայն որոտն ու ամպրոպը, որոնք կրակի տեսակներ էին, համարվում էին աստվածային պատժի տեսակներ:

Սակայն այս կանոններից շատերը վաղ թե ուշ ստիպված եղան վերացնել: Պատճառը դարձավ ժանտախտի համաճարակը, որը մեծ տարածում էր գտել գլոբալ հակասանիտարականության պատճառով: Ըստ աղբյուրների՝ Միջին Ասիայում հիվանդությունն սկսել է տարածվել մակաբույծներից, որոնք ապրում էին մարդկանց մարմինների վրա՝ բրդյա հագուստի տակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել