Ըստ իս` սա այն դեպքերից է, երբ «հիանալի դերասան» անվանումը նրա անվան դիմաց պետք է գրվի սկզբից, իսկ «լավ քաղաքացի» անվանումը դեռ հարց է` սազո՞ւմ է նրա էությանը, թե՞ ոչ… Ո՞վ կպատկերացներ, որ հիասքանչ դերասան Արտաշես Ալեքսանյանը լրագրողին իրեն ոչ հարիր այդքան «էժանագին» պատասխան կտար: Որպեսզի հասկանալի լինի` ինչի մասին է խոսքը Ձեզ եմ ներկայացնում լրագրողի հարցին դերասանի պատասխանը.

Հարց` -Պարոն Ալեքսանյան, Դուք ինձ զարմացրիք: Ամբողջ քաղաքը լի է ակտիվիստներով, էլ չեմ ասում, որ Ձեր կոլեգաները բոլորովին անվճար իրենց մեքենաներով ուղևորներ են տեղափոխում, ու Դուք ասում եք, որ տեղյակ չե՞ք:
Պատասխան -Չգիտեի, իսկ ովքե՞ր են այդ ակցիան անում, բանուգործ չունե՞ն, պարա՞պ են մնացել, թե՞ ոնց:
Այս կարդալուց հետո չգիտես, թե ինչու ես միանգամից հիշեցի Արտաշես Ալեքսանյանի դերերից մեկը, երբ նա «Ոստիկաններ» սերիալում խաղում էր հանցագործ «Լորդի» դերը: Միգուցե հիշելուս պատճառը այն էր, որ այս պատասխանը, որ նա տվել է լրագրողին շատ կսազեր իր մարմնավորած հերոսին` «Լորդին»: Դեռ առավոտյան, երբ ես Replik.am-ում տեղադրեցի «ՀԱՅԿՈՆ ՓԱՍՏՈՐԵՆ ՉԷՐ ՍԽԱԼՎՈՒՄ, ԵՐԲ ԵՐԳՈՒՄ ԷՐ. «…ԵՍ ԼԱԱԱԱՎ ՏՂԱ ԵՄ…». ՆԱ ԿԱՐԳԻՆ ՄԱՐԴ Է» վերնագրով հոդվածը, ես չէի պատկերացնում, որ հանգամանքներն այնպես կդասավորվեն, որ մի քանի ժամ հետո ես ստիպված կլինեի գրել այդ հոդվածից 180 աստիճանով տարբերվող այս հոդվածը: Հիշեցնեմ` Հայկոյի մասին հոդվածը սկսվում էր այսպիսի տողերով. «Ճիշտն ասած` ես մինչև վերջերս այս տաղանդավոր կոմիկին միշտ դիտել եմ իր մասնագիտության, այսինքն՝ դերասանական տեսանկյունից, և ես չէի կարող պատկերացնել, որ նա օժտված է այսպիսի հատկանիշներով…» Հիմա էլ ցանկանում եմ նմանատիպ ոճով ավարտել այս հոդվածը. «Ճիշտն ասած` ես մինչև վերջերս այս տաղանդավոր դերասանին դիտել եմ այլ տեսանկյունից, ինձ թվում էր, որ նա ժողովրդական մարդ է, ցավոք սրտի, իմ մեջ մեծ կասկած մտավ…»:

Հ.Գ. Պարոն Ալեքսանյան, ինչո՞ւ է ձեզ թվում, որ Հայկոն և իր ընկերները, երբ գնացին այդ քայլին և կանգնեցին ժողովրդի կողքին, զբաղված չէին, փառք Աստծու, ինչ-ինչ, Հայկոն իր ճանանչելիությամբ և պահանջվածությամբ այսօր չի զիջում Հայաստանում առկա որևէ դերասանի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել