Հիշեցում բոլոր նրանց, ովքեր չգիտեն:
Քանի որ ուղեվարձի բարձրացման մասին որոշումը պաշտոնապես հրատարակվել է այսօր, ապա այն ուժի մեջ կմտնի միայն 9 օր անց: Սա օրենքի պահանջն է: Մեջբերում ՀՀ Օրենքից իրավական ակտերի մասին.
<Հոդված 56. Տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերը հրապարակելը եւ դրանց ուժի մեջ մտնելը

1. Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերը ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման:

2. Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, եթե այդ իրավական ակտերով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:>

Սա նշանակում է, որ առաջիկա 9 օրերին ոչ մի վարորդ, ոչ մի գծատեր, ոչ մի ոստիկան, ոչ ոք իրավունք չունի ձեզանից պահանջել վճարել 150 դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել