Տիկին Փրիթը սիրում էր զբոսնել գիշերային փողոցներով, երևի հենց դրա համար էլ նրան որակավորել էին , որպես ՝ « Տիկին » .. Փրիթն ամուսնացած չէր, բայց նրան հաճախ էին տեսնում ինչ-որ տղամարդու հետ, հետո շենքի ավելի ջահել կանանց քննարկումներից պարզ էր դառնում, որ ամեն անգամ տարբեր տղամարդիկ են եղել..

Փրիթն ապրում էր մենակ , բայց մի ազգականուհի ուներ , որ ամեն անգամ Փրիթին այցի գալուց մի այնպիսի աղմուկ էր բարձացնում, որ շենքի տղաները շտապում էին բաց չթողնելու նրա չափից դուրս «համեստ»հագուստը տեսնելու արարողությունը.. Փրիթը միշտ գլուխ էր գովում ,որ իր ազգականուհին հագնում է ամենաբարձրաստիճան մոդելավորողների հագուստները... 
Փրիթը՝ ծեր չէր .. ավելին ազգականուհու տարիքին կլիներ, մոտ 26-27 տարեկան.. Սակայն երբեք նրան ոչ ոք կարճ հագուստով չէր տեսել.. 
Շենքի ջահել կանայք կարծում էին, որ նա ոտքին մի այլանդակ այրվածք կամ սպի ունի ,դա է պատճառը,որ միշտ փակում է իր սլացիկ ու գեղեցիկ ոտքերը..

Տիկին Փրիթը սովորական փողոցային էր, ոչնչով չտարբերվող.. նիհար.. Միշտ մուգ շականակագույն տաբատը հագին.. 
Նա գրեթե երբեք չէր ժպտում.. չէր բարևում.. 
Փողոցի ջահել կանայք նրան չէին սիրում, ու շատ հաճախ տարբեր պիտակներ էին կպցնում ..

Տիկին Փրիթը սակայն՝ հպարտ էր...
Տղամարդիկ խելքահան էին լինում Փրիթի համար, չնայած նրա դիմագծերը այդքան էլ նուրբ չէին...

.......

Տիկին Փրիթը մի երեկո թևանցուկ արած մի երիտասարդի, սովորականի նման դուրս էր եկել զբոսանքի... Սակայն սովորականին ոչ նման ՝ հուզված էր..

-Փրիթ հուզված ես երևում..
-Չէ , շտապենք..

Փրիթի տարօրինակ հուզմունքը նկատելի էր անգամ երիտասարդին, որ զարմանքով նայում էր Փրիթին... հետո ոտքերի տակ.. հետո Փրիթին..հետո ոտքերի տակ..
Շենքի ջահել կանայք ասում էին, որ արդեն չորրորդ անգամ են տեսնում Փրիթին հենց նույն երիտասարդի հետ...

Տարօրինակ էր..

.......

Նրանք բարձրացան վերև..
Փրիթի բնակարանը սովորականի պես փայլում էր մաքրությունից..կոկիկ էր ու ճաշակով դասավորված...


Տղամարդը մոտեցավ Փրիթին, շոյեց վարսերը...
Փրիթը հուզված էր... ետ քաշվեց..

- Փրի՛թ, քեզ ի՞նչ եղավ ..

Չպատասխանեց... Քայլերն ուղղեց դեպի խողանոց.. 
- Սուրճ կխմե՞ս..
- Արի ավելի արագ ..
- Այսօր չեմ ուզում ..
- Ի՞նչ .. 

Փրիթի աչքերից քիչ էր մնում արցունքներ գլորվեին, բայց զսպեց..

- Այսօր ուզում եմ սուրճ խմենք..
- Փրիթ, քեզ ի՞նչ եղավ ...

Չդիմացավ... 
Երիտասարդ օրիորդի (շենքի ջահել կանայք կարծում էին , որ նա վաղուց օրիորդ չի) չափից դուրս կոշտ սիրտը , որ երբևէ ոչնչի դեմ չէր փափկել, այսօր պատրաստ էր լալու..

- Ի՞նչ ես զգում ,- մոտեցավ բռնեց ձեռքն ու համբու...
...Չհամբուրեց... ...չհասցրեց...
- Փրիթ ինչո՞ւ ես հրում ... Դու ինքդ կանչեցիր հանդիպման ..
- Կանչեցի, որ սրճենք..
- Փրի՜թ, քեզ նմանների հետ չեն սրճում..

Փրիթը կախեց գլուխը... 
Չգիտեմ երբևէ զգացե՞լ էր, գիտե՞ր, թե դա ինչ է ..
Մի պահ «Տիկին» Փրիթի բնակարանում տիրեց քար լռություն, հետո ինչ-որ հեծկլտոց լսվեց, բայց մինչ երիտասարդը փորձեց հասկանալ, թե ինչ ձայն էր.. Փրիթը բարձրացրեց գլուխը...
Երիտասարդը ապշած էր...
Փրիթի պես կոպիտ ու (ինչպես շենքի ջահել կանայք էին ասում) «թարախ» «Տիկինը» երբևէ չէր «փափկել» այնքան, որ լար .. 
Երիտասարդը մոտեցավ.
- Փրի՛թ ...
Փրիթն առաջին անգամ կյանքում ցանկացավ , որ գրկեն իրեն սիրով.. հանգստացնեն ու սրբեն արցունքները...
- Փրի՛թ ..
Երիտասարդը կանգած էր անշարջ ու չէր դադարում կրկնել.
- Փրի՛թ, 
.. Փրի՛թ..
Փրիթն առաջին անգամ երեսը գրկեց ձեռքերով ու սկսեց հեծկլտալ..
- Փրի՛թ, մի թե՞ սուրճ չխմելու համար այսպիսի տեսարան կսարգեն ..
Փրիթն ավելի ուժեղ սեղմեց ձեռքերը երեսին.. ու ավելի ուժեղ սկսեց՝ ոռնալ..
Երիտասարդը կատաղեց..
- Փրիթ վերջացրո՛ւ.. Կանչել ես, ո՞ր լաց լինես..
Փրիթը խորը շունչ քաշեց .. հետո մատներով ճզմեց աչքերը.. տրորեց.. հանգստացավ ...
- Ապրես, գնանք ննջարա՞ն..
Փրիթը հնազանդվեց..
Երիտասարդը գրկեց նրա բարակ մեջքը ու ուղեկցեց ննջարան..
Փրիթի դեմքը դեռևս արցունքոտ էր...

- Սուրճ շատ ես սիրո՞ւմ,- փորձում էր հանգստացնել...
- Չէ, ես սուրճ ընդհանրապես չեմ խմում..
Երիտասարդը կլորեցրեց աչքերը, ներսից մի բան ուզում էր պայթեր, հարցախեղդ էր լինում..էտ դեպքում «ինչո՞ւ առաջարկեց սրճել»..«ինչո՞ւ լացեց, երբ հրաժարվեցի» .. «ինչո՞ւ.. » .. «Ինչո՞ւ ..»...
Ինչուն-երը շատ էին ,բայց լռեց ավելորդ պատմություն չսարգելու համար.. ի վերջո նրան միայն մի բան էր պետք.. իսկ Փրիթը...
Փրիթը նրան ընդհանրապես չէր հուզում...

Հասան ննջարան... երիտասարդը Փրիթին պարկեցրեց հարմարավետ, սակայն վերջինս վեր կացավ նստեց.
- Կարո՞ղ ենք խոսել..
- Հիմա՞, Փրի՜թ միայն ոչ հիմա քաղցրիկս...
- Ես ուզում եմ խոսենք..
- Բայց ի՞նչ ունենք մենք խոսելու Փրիթ, թուլացիր..
Փրիթը վայրենի շարժումներով հրեց երիտասարդին, վեր կացավ, սկսեց բղավել.
- Ի՞նչ է դու կարծում ես ինձ նման փողոցայիններիը սիրտ չունեն , - արցունքները խեղդում էին կոկորդը, - Դու կարծո՞ւմ ես ինձ նմաններին խաբելը հեշտ է ... ինձ նման փողոցայինները սիրել չգիտե՞ն .. 
- Փրի՜թ ..
- Ես նույնպես կարող եմ զգալ ցավ.. ճիշտ այնպես ինչպես մյուսները.. ես նույնպես կարող եմ սիրել.. Իսկ դո՞ւ .. Իսկ դու կարող ե՞ս..
Փրիթը խղճուկ էր..
Փրիթը լալիս էր..
Փրիթը սիրում էր..
Նախկին Փրիթից համարյա ոչինչ չէր մնացել.. 
- Իսկ դո՞ւ .. Իսկ դու սիրել կարող ե՞ս ..
Փրիթն անդադար կրկնում էր ու լաց լինում...
Երիտասարդը ապշած էր ... նախկինում անգամ մտքի ծայրով չէր կարող անցկացնել, որ Փրիթն այսպիսին է, որ Փրիթն ունակ է սիրելու.. 


Ինքդ քեզ խոստովանել, որ դու շատերի համար դարձած ինչ-որ մի իր ես, որ շատերի կողմից արհամարանքի ենթարկված մեկն ես.. ու գուցե միակը..
Նման պահերին զգում ես, որ միայնակ ես...
Փրիթի պես հպարտ կինը երբեք ու ոչ մի դեպքում լաց չէր եղել.. նրա նման կանայք արցունք չեն թափում.. նրանք արցունքները պահում են հատուկ դեպքերի համար...Իսկ նրանց համար ոչ մի դեպք հատուկ չի...
Փրիթը միշտ էլ կարծում էր, որ ամեն վիճակից դուրս գալ կարող է, բայց լաց լինել՝ երբեք...

Ինքդ քեզ խոստովանել, որ դու՝ որպես առարկա ուրիշների աչքերում.. անկարող ես զգալ այն ինչ սովորական «բարոյական» մարդիկ... 
«բարոյական» են անվանում այն մարդկանց, ովքեր չեն քնում սրա-նրա հետ..
Իսկ Փրիթը կարծում էր, որ բարոյական են նրանք, ովքեր քնում են, բայց ամուսնացածների հետ.. այդ իսկ պատճառով ոչ ոք չի իմանում նրանց «անբարոյականության» մասին...
Փրիթն իրավացի էր.. 

....
Փրիթը լալիս էր.. 
Փրիթը դողում էր..
Ու անդադար կրկնում .
- Իսկ դո՞ւ .. Իսկ դու սիրել կարող ե՞ս ..

Ինքդ քեզ խոստովանել, որ սիրում ես , ավելի քան դժվար է...

Երիտասարդը լուռ էր.. շփոթված .. ապշած..

- Ի՞նչ .. Սիրե՞լ...
- Սիրել ...
- Քեզ նմաններին չեն սիրում Փրիթ.. 
- Իսկ իմ նմանները սիրո՞ւմ են ..
- Չէ՛ ...

Փրիթը ձեռքերով ծածկեց շուրթերը... աչքերը կլորացրեց.. փռվեց մահճակալին.. 
... Լալիս էր..

Երիտասարդը չվարանեց.. Կատաղությունը իրենն արել էր.. առանց բառ իսկ ասելու դուրս գնաց Փրիթին թողնելով իր տարօրինակ սիրո հետ...

Անբարոյականներին անթույլատրելի է սիրելը.. իսկ սիրվելու մասին խոսք գնալ չի կարող...

.... 

Երիտասարդը դուրս գցեց իրեն փողոց.. արհամարական նայեց Փրիթի կիսաբաց պատուհանին ու քթի տակ մռթմռթալով գնաց..

....
Լուսացավ ...
....

Շաբաթ երեկո էր..
Փրիթի ննջասենյակի պատուհանը սովորականի նման բաց չէր..
Երիտասարդը, ով մտածելով թե Փրիթը երեկվանից հետո խելքի է եկել ու երևի ալկոհոլի ազդեցության տակ էր, շտապեց ուրախացնելու իր այցով ...Շտապեց ավարտելու երեկվա այդպես էլ չսկսած գործը...

Շենքի ջահել կանայք այս անգամ չնկատելու տվին երիտասարդին, կարծես սպասում էին նրա 5-րդ այցելությանը..


Շքամուտուքը լեփ-լեցուն էր մարդկանցով...
«Տիկին» Փրիթի ազգականուհին նույնպես այնտեղ էր.. 
Ոստիկանները փորձում էին դուրս քաշել նրան շենքից ու տանել մի կողմ չխանգարելու իրենց աշխատանքին...
Ազգականուհին լալիս էր..
- Փրի՛թ .. ,- բղավեց երիտասարդն ու մոտեցավ ոստիկանին.
- Ի՞նչ է պատահել ...

...

Փրիթը թմրանյութեր երբեք չէր օգտագործել , երևի դրա համար օրգանիզմը չէր դիմացել այդ չափ քանակության հաբերին..

Փրիթը մեռած էր..

...

Ազգականուհին լալիս էր, ճիշտ այնպես ինչպես Փրիթը երեկ..
Ազգականուհին լալիս էր առաջին անգամ..

Երիտասարդը մոտեցավ .
- Ինչից մեռա՞վ..
- Չսիրվելուց..
Մի անմեղ հայացք շպրտես երիտասարդի դեմքին...
- Հը՞ն.. 
Ազգականուհին ձեռքը պարզեց,ինչ-որ բան տալու, սակայն հետո կարծես փոշմանեց, ետ քաշեց.
- Նամակ էր գրել ..
- Ի՞նչ նամակ..
- Երկտող ...
Ազգականուհին մատներով ամուր սեղմել էր թղթի փոքր մնացորդը, որ պատառոտվել էր արդեն արցունքներից..

Երիտասարդը կարևորություն չտվեց.. «երևի խնդրել է իր մահվան մեջ ոչ ոքի չմեղադրել»...

Ազգականուհին նայում էր Փրիթի պատուհանին, լալիս, հետո հանկարծակի շպրտեց իրեն շենք,, ոստիկանները սկսեցին քաշքշել, հայհոյել.. 
Դուրս պոկվեց ձեռքներից.. քաշքշուկների ժամանակ ձեռքից ընկավ երկտողը.. 
Երիտասարդը մոտեցավ հետաքրքրությունից դրդված.. Փրիթի վերջին երկտողն ու մահվան պատճառն իր ձեռքում էր.. անփութորեն շրջեց, որ կարդա.

-Ինձ նմաններին չեն սիրում..

........
Երիտասարդի խիղճը ձերբակալված էր ..

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել