Ladynews.am-ը գրում է.

Օրերից մի օր մի իմաստուն անցնում էր ճանապարհով ու զմայլվում աշխարհի գեղեցկությամբ, ուրախանում կյանքով: Հանկարծ նկատեց մի դժբախտ մարդու, ով կքել էր կյանքի անտանելի ծանրությունից:

-Ինչո՞ւ ես քեզ նման տանջանքների ենթարկում,-հարցրեց իմաստունը:

-Ես տանջվում եմ իմ երեխաների ու թոռների համար,-պատասխանեց մարդը:-Իմ նախապապը ողջ կյանքը տքնել է իմ պապի երջանկության համար, պապս տանջվել է հորս երջանիկ կյանքի համար, հայրս տառապել է իմ երջանկության համար, և ես պիտի ողջ կյանքս չարչարվեմ, որպեսզի իմ երեխաներն ու թոռները երջանիկ լինեն:

-Իսկ որևէ մեկը ձեր ընտանիքում երջանիկ եղե՞լ է,-հարցրեց իմաստունը:

-Ոչ, բայց իմ երեխաներն ու թոռներն անպայման երջանիկ կլինեն,-պատասխանեց դժբախտ մարդը:

-Անգրագետը կարդալ չի կարող սովորեցնել, խլուրդն արծվին չի դաստիարակի,-ասաց իմաստունը:-Սովորիր նախ ինքդ երջանիկ լինել, որից հետո միայն կհասկանաս, թե ինչպես երջանիկ դարձնես քո երեխաներին ու թոռներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել