Բժշկության մեջ կա մի տերմին՝ շնորհալիության սինդրոմ կամ վունդերքինդություն: Դա ի ծնե հազվագյուտ ունակություն է մեծ քանակությամբ ինֆորմացիա հիշելու:

Չափազանց լավ հիշողությամբ մարդը, ում մասին իմացավ ողջ աշխարհը, ամերիկացի Քիմ Փիքն էր: Հանճարի պատմությունը ներկայացվել է «Անձրևի մարդը» ֆիլմում, որը Օսկարի և մի շարք այլ հեղինակավոր մրցանակների է արժանացել:

Քիմ Փիքը ծնվել է 1951 թ., և անմիջապես պարզ է դարձել, որ նա յուրահատուկ երեխա է: Գլուխը ստանդարտից ավելի մեծ էր, քանի որ բեյսբոլի գնդակի չափով գանգուղեղային ճողվածք ուներ: Բացի այդ խնդրից՝ նորածնի մոտ առկա էին բազմաթիվ այլ հիվանդություններ ևս: Այս ամենը, վստահաբար, չէին վկայում այն մասին, որ երեխան կարող է շատ շնորհալի լինել: Ավելի ուշ գիտնականներն ուսումնասիրություններ կատարեցին և դրանով բացատրեցին Փիքի առանձնահատկությունը. ուղեղի խնդիրներից մեկի պատճառով ուղեղի նեյրոնները նոր միացություններ էին կազմում, ինչի արդյունքում հիշողությունը մեծանում էր:

Երեք տարեկանում Քիմն արագորեն գրքեր էր կարդում և բարդ բառեր պարունակող բառարաններ անգիր անում: Նրան չէին հետաքրքրում հասակակիցների խաղերը. նա նախընտրում էր կարդալ, ինչն անել սովորել է 16 ամսականում: Ողջ կյանքի ընթացքում հայրն աջակցել է որդուն և հավատացել նրա ուժերին, օգնել զարգանալ: Ի սկզբանե բժիշկները Քիմի մոտ աուտիզմ էին ախտորոշել, սակայն նրանք սխալվել էին, քանի որ երեխայի մոտ առկա էր շնորհալիության սինդրոմ: Նման մարդիկ մյուսներից տարբերվում են իրենց վարքագծով և աշխարհայացքով, իսկ նրանց ուղեղն ունակ է անհավատալի բաների:

Այո, նա չէր կարողանում ինքնուրույն լվանալ ատամները կամ հագնվել, սակայն տաղանդավոր էր այլ ոլորտներում: Քիմը հիշում էր իր կողմից ստացված ինորմացիայի մինչև 98%-ը, ինչի համար էլ տղային անվանում էին «մարդ-համակարգիչ»: Չնայած որ բժիշկները վստահեցնում էին, որ երեխան չի կարողանալու արձագանքել և էմոցիաներ ցույց տալ, այնուամենայնիվ, կես տարեկանում նա ժպտաց և սկսեց հետաքրքրություն ցուցաբերել մարդկանց և իրերի հանդեպ: 4 տարեկանում Քիմի համար չկային անծանոթ բառեր, քանի որ բոլոր բառարանները նա անգիր գիտեր: Մեկ գիրք ընթերցելու համար տղային հարկավոր էր ընդամենը մեկ ժամ՝ 10 վայրկյան յուրաքանչյուր էջի համար: Արդյունքում Քիմի հիշողության մեջ պահպանվել էր 10,000 գիրք, որոնցից հատվածներ նա յուրաքանչյուր պահի կարող էր մեջբերել: Քիմն ուներ նաև հումորի զգացում:

Հոգեկան խանգարումներ ունեցող քաղաքացիների հետ կոնֆերանսի ժամանակ Քիմը ծանոթացավ կինոսցենարիստ Բարի Մորոուի հետ, ով այնքան հիացավ տղայի տաղանդով, որ որոշեց նրա մասին ֆիլմ նկարահանել: «Անձրևի մարդը» ֆիլմում Քիմի կերպարը կերտեց հոլիվուդյան հայտնի դերասան Դասթին Հոֆմանը, իսկ նրա եղբոր կերպարը՝ Թոմ Քրուզը: Քիմ Փիքը հանդիպեց աստղերին և ներկա գտնվեց նկարահանումներին՝ օգնելով Հոֆմանին ընկղմվել դերի մեջ:

Հայտնիություն ձեռք բերելուց հետո Քիմը ճամփորդեց, ընկերներ ձեռք բերեց, ինքնավստահ դարձավ: Ցավոք, 2009 թ. Քիմ Փիքը մահացավ սրտի կաթվածից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել