Մալյանին, Դանիելյանին, Սամսոնյանին և մյուսներին Փաշինյանն այսօր ասֆալտին էր փռում, որովհետև փողոց էին դուրս եկել ասելու՝ դուք պարտվել եք համաճարակի դեմ ձեր իսկ հորջորջված «պատերազմում»: Ձեր воз-ի տղու գլխավորությամբ արդեն իսկ 700-ից ավել մարդու գլուխ եք կերել, հիմա արհեստականորեն մի երկարացրեք արտակարգ դրություն կոչվող այս կրկեսը: Արտակարգ դրության տնազը մի օգտագործեք ընդդիմախոսներին լռեցնելու և ձեր տերերի կողմից ձեզ պարտադրված պիղծ օրակարգերը ժողովրդի վզին փաթաթելու համար: Սա էր մարդկանց ասածը: Կա արդյո՞ք գեթ մեկ ռացիոնալ բացատրություն, թե ինչու՞ էր պետք բիրտ ուժ կիրառել մեն-մենակով մեքենա վարող քաղաքացու նկատմամբ, բացի նրանից, որ Նիկոլը խնդիր ունի ներսում ցույց տալու, որ Կադիրովին հավասար տղա է: Իրավիճակի ֆեյքիզմը նրանում է, որ Կադիրով խաղալու հավակնություն Փաշինյանն ունի միայն երկրի ներսում: Իրեն թվում է հայ ժողովրդին կարող է ապուշի տեղ դնել՝ ներսում Կադիրովի իմիջ ձևավորելու փորձեր անելով, իսկ դրսում խաղաղություն մուրացող, փուլային տարբերակ բանակցող, ձեռքի հետ էլ սիգարետի ու զենքի մաքսանենգությամբ զբաղվող տուզիկների իշխանության առաջնորդի համբավ ունենալով:

Եվ, եթե այսօր ապօրինի ձերբակալվածները ԼԳԲՏ քարոզ անեին, Փաշինյանը խնդիր չէր տեսնի: Եթե ռուսական 102-րդ բազան Հայաստանից հանելու համար ցույց անեին, Փաշինյանը խնդիր չէր տեսնի: Եթե թուրք ներելու կոչերով երթ անեին, Փաշինյանը խնդիր չէր տեսնի: Եթե Հայ Եկեղեցին պղծելու ակցիա անեին, Փաշինյանը խնդիր չէր տեսնի: Համոզված եմ՝ այսօր ասֆալտին փռվածները լավ գիտեին, թե ուր են գնում և ինչ է լինելու իրենց հետ: Մարդկության փորձը ցույց է տալիս, որ ազգային ազատագրական պայքարը միշտ էլ գիտակից ու նվիրյալ փոքրամասնությունն է սկսում: Ու եթե Փաշինյանին ու նրա ոհմակին թվում է, թե ուժային լուծումները արդյունք են տալիս, ապա չարաչար սխալվում են: Շատ շուտով կհամոզվեն, որ սխալվել են, վատով են սխալվել: Չկա երկրի ազգային-պետական շահերը աճուրդի հանած մի դիկտատորիկ, որը չի պատժվել: Իսկ Փաշինյանի դաժան պատիժը ժամանակի հարց է, շատ կարճ ժամանակի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել