«Թանկացումից հետո թվով 3-րդ անգամ նստում եմ տրանսպորտ: Առաջին 2 դեպքերում հստակ, ինձ համար հիմնավոր որոշման համաձայն՝ վճարում եմ 100 դրամ և հանգիստ իջնում:

Այսօր նստեցի 2-րդ համարի 2770 երթուղայինը և Կոմիտաս – Գրիբոյեդով խաչմերուկի կանգառում խնդրեցի վարորդին, որ կանգնեցնի մեքենան: Բնականաբար բոլորը՝ ԱՌԱՆՑ ԲԱՑԱՌՈՒԹՅԱՆ, վճարում էին 150 դրամ: Երբ վճարեցի 100 դրամը, վարորդը հասարակական տրանսպորտի հիմնականում բոլոր վարորդներին բնորոշ լեքսիկոնով սկսեց գոռալ. «Է՛յ, աղջի՛կ ջան, լավ չե՞ս տեՆում՝ գրած ա 150 դրամ, քեզ ըլնի տվածտ փողը» ու 100 դրամանոցը շպրտեց ուղիղ դեմքիս! Դրանից հետո միակ բանը, որ հիշում եմ, դա երթուղայինի քար լռությունն էր, որը, ի դեպ, լիքն էր (այդ թվում՝ մի 6 «տղամարդ» կլիներ):

Ու ՆՈՐԻՑ ես համոզվեցի, որ մենք բոլորս, ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՍ ունենք այն, ինչին արժանի ենք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել