Ոստիկա՞ն, թե՞ անշարժ գույք։ Այսօրվա իմ տեսած բոլոր ոստիկանները անշարժ գույք էին։ Սա միայն այստեղ չեմ գրում, նրանց ներկայությամբ էլ նույնը ասել եմ։ Քաղաքացիները ոստիկան կոչվող այդ չմոներին ցույց են տալիս հենց նոր խուլիգանություն կատարած և ծեծկռտուք իրականացրած հաստավիզ տավարներին, որոնք Երևան-տրանսի խուլիգան ու դեգեներատ տնօրենի և գծատերերի ջեպի շներն էին, իսկ այս ոստիկան կոչվածները, որոնք ավելի շուտ մլիցա են, հերիք չի եկան բավականին ուշացումով, գալուց հետո էլ դեմքներին տալով դաունի արտահայտություն՝ ձևացրեցին, թե չեն նկատում։ Այնքան տղամարդկություն նույնիսկ չունեցան, որ գոնե ներկայանան, իրենց անուն-ազգանունն ասեն, հրաժարվեցին, վախեցան։ Չնայած, ի վերջո կիմանանք, թե ովքեր էին նրանք։ Հիմա հարց. մեզ պե՞տք են վախկոտ, չմո ոստիկաններ, մեզ պե՞տք է անշարժ գույք։ Կհեռացվե՞ն նրանք արդյոք աշխատանքից։ 
Հ.Գ. Բայց նաև հերթական լավ բանը եղավ. գծատերերն ու նրանց ջեպի շները կրեցին հերթական խայտառակ պարտությունը և պարզապես փախան այդտեղից։ Այ այդպես միշտ կփախնեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել