էդ ի՞նչ մի հոգիներին էր հասել, որ տրանսպորտը թանկացրին անկապ օրվանից՝ ամսվա կեսից, շաբաթվա վերջից:

Տնտեսվարող սուբյեկտների օբյեկտների անհագուրդ ախորժակը չկարողացա՞ն զսպել, թե՞ պարզ հաշվարկ արեցին՝ ամառվա կես, շաբաթ օր, ոչ աշխատանքային, ոչ ուսումնական: Աշխատանքի գնացող գրեթե չկա, ուսանողությունն ընդհանրապես տեղում չի, իսկ հիմնական տուժողները լինելու են հենց նրանք ու թոշակառուները: 

Մինչև երկուշաբթի գա, աշխատողները կհամակերպվեն երկու օրվա մեջ, մինչև սեպտեմբերի մեկն էլ գա, ուսանողությունը կգնա դասի արդեն վաղու՜ց փոխված սակագներով: 

Ասում ենք՝ տնտեսվարող օբյեկտներ, տգետներ, անկիրթներ, վերևից ենք նայում, բայց արի ու տես, որ որոշ հաշվարկներ լավ էլ կարողանում են անել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել