1in.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը՝ Միշելը, շնորհավորել են Քեմբրիջի դքսուհի Քեթրինին և նրա ամուսնուն՝ արքայազն Ուիլյամին, առաջնեկի ծնվելու կապակցությամբ: Նրանք նորաթուխ ծնողներին մաղթել են երջանկություն՝ փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Ամերիկացի առաջնորդն ու նրա կինը կարծում են, որ Քեմբրիջի դքսի և դքսուհու որդին «այս աշխարհ է մտնում փայլուն հեռանկարների փուլում և երկու երկրների համար բարենպաստ պայմաններում»,-ասվում է Սպիտակ տան մամլո ծառայության տարածած հայտարարության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել