Մթերվել է շուրջ 11.905 տոննա ծիրան, որը շուրջ 4.144 տոննայով ավելին է նախորդ տարվանիցPanarmenian.net-ը գրում է.

 ՀՀ գյուղատնտեսության նախարարՍերգո Կարապետյանն այսօր հանդիպել է ոլորտի վերամշակող ճյուղի ձեռնարկատերերին՝ ամփոփելու ծիրանի մթերման ցուցանիշները և նրանց հետ քննարկելու պտուղ-բանջարեղենի մթերման սպասվող ծավալները: Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել մթերող այն ընկերություններին, որոնք ծիրանի մթերումն իրականացրել են նախօրոք խոստացված խմբաքանակով:

Oրվա օպերատիվ տվյալով՝ մթերվել է շուրջ 11.905 տոննա ծիրան, որը շուրջ 4.144 տոննայով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալից: Իսկ ծիրանի արտահանման տեմպերը կրկնապատկվել են. նախորդ տարվա 11.500 տոննայի դիմաց օրվա տվյալով՝ շուրջ 20.888 տոննա ծիրան է արտահանվել: Աճի միտումներն առկա են պտուղ-բանջարեղենի ամբողջական ցուցանիշների կտրվածքով. մթերվել է 12.977 տոննա պտուղ, 477 տոննա բանջարեղեն, իսկ պտուղ-բանջարեղենի արտահանման ամբողջական ցուցանիշը 34.996 տոննա է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել