Pope FrancisԻնչպես տեղեկացնում է ABC.es լրատվական կայքը, ռումբ է հայտնաբերվել այն վայրերից մեկում, որտեղ պետք է Հռոմի Ֆրանցիսկ Պապը իր` Բրազիլիա այցելության ժամանակ պատարագ մատուցեր:
Պայթուցիկ սարքը հայտնաբերվել է Սան Պաուլոյում գտնվող Our Lady of Aparecida Տիրամոր հայտնության սրբավայրում, որտեղ Ֆրանցիսկ Պապը պետք է պատարագ մատուցեր չորեքշաբթի օրը:
Ըստ Buenos Aires Herald լրատվականի` ոստիկանությունը տեղեկացրել է, որ պայթուցիկը ինքնասարք է եղել` պատրաստված «տան» պայմաններում` պլաստիկե առարկայից և կպչուն ժապավենից, որը ենթադրում է, որ պայթելու դեպքում դրա ուժգնությունը մեծ չէր լինի:
AFP-ին տեղեկացնում է, որ պայթուցիկը տեղադրված է եղել սրբավայրի ավտոտնակի սանհանգույցում: Ռումբը արդեն վնասազերծված է:
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ լատինական ամերիկայից Ֆրանցիսկ Պապը այսօր ժամանել է Բրազիլիա: Վերջին իրադարձությունների և երկրում տիրող վերջին բողոքի ցույցերի պատճառով անվտանգության խիստ հսկողություն է նախատեսված Պապի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել