Aysor.am-ը գրում է.

Ալթայում` հուլիսի 17-21-ը անցակացված ամենամյա Շուկշինյան համառուսաստանյան 15-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակը` փառատոնի պատմության մեջ առաջին անգամ միաժամանակ տրվել է երկու ֆիլմի. ավանդական ռևնևյան հասպիսե (յաշմա) գավաթները շնորհվեցին Ալեքսանդր Կաստկինի և Նատալյա Նազարովայի «Աղջիկը» ու Նատալյա Բելյաուսկենեի և Միքայել Պողսյանի հայկական «Եթե բոլորը…» ֆիլմերին:

Արդեն 15 տարի է Ալթայում այս փառատոնը իրականցվում է «Շուկշինյան օրերի» շրջանակներում: Ամեն տարի, մեծ գրողի երկրպագուները հավաքվում են այստեղ` մեծարելու նրա հիշատակը:

Նշենք, որ գլխավոր մրցանակի համար ներկայցված են եղել նաև Նիկոլայ Լեբեդևի «Լեգենդ թիվ 17», Սերգեյ Լոզնիցայի «Մշուշում», Պավել Պարխոմենկոյի «Գագարին.Առաջինը տիեզերք», Ալեքսանդր Կարպիլովսկու «Մասնավոր պիոներական» ֆիլմերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել