Հացը նորից թանկացավ, ՀՀ Ազգային վիճակագրությունն էլ երևի իր համար անսպասելի պարզեց, որ կենսամակարդակը վերջին 6 ամիսների ընթացքում ընկել է, որովհետև ... այդ ընթացքում գնաճը կազմել է 4,1 տոկոս (առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների դեպքում՝ ավելի շատ, քան 4,1 տոկոս, էականորեն ավելի շատ), իսկ աշխատավարձն աճել է 2,1 տոկոսով...
Սա, հիշեցնեմ, առաջին վեց ամիսների հաշվետվությունն է, որի մեջ դեռ ընդգրկված չեն, ո՛չ գազի, ո՛չ էլեկտրաէներգիայի, ո՛չ տրանսպորտի, ո՛չ էլ հուլիս ամսվանից տեղ գտած թանկացումները...
Ասեմ ավելին, ամեն ինչ դեռ առջևում է, ու մեր մզզոցը դուրս է գալու ձմռանը, երբ արդեն ողջ թափով ըմբոշխնենք թանկ գազն ու հոսանքը:
Ի դեպ, հացը մի քիչ էլ թանկացնեն, արդեն կարելի կլինի մենակ տոնական միջոցառումների ժամանակ սեղանին դնել:
Ու համաձայնվեք, էս ամենի ֆոնին առավել քան զավեշտալի ա մեր Կառավարության այն պնդումը, որ մենք տնտեսական աճ ենք գրանցում: Երևի իրանց մոտ տնտեսական աճ ապահովող ամենաէֆեկտիվ ու բաղձալի մոդելը Աուշվից ու Բուխենվալդեն համակենտրոնացման ճամբարներն են, որովհետև էս տեմպերով որ մենք ենք սկում, մնում ա` մի երկու տարուց սկսենք ողջակիզարաններ էլ կառուցել ու վերջ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել