
1in.am-ը գրում է.
ՀՀ-ն է սահմանափակում ՌԴ-ի հետ հարաբերությունները՝ պատրաստվելով համաձայնագիր ստորագրել ԵՄ-ի հետ: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի Քաղաքական կոնյունկտուրայի կենտրոնի գլխավոր տնօրեն, ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Սերգեյ Միխեևն՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փուլին և հարաբերությունների ճգնաժամայնության վերաբերյալ խոսակցություններին:
Նա նշեց, որ սխալ են տեսակետները,թե հայ-ռուսական հարաբերությունները ճգնաժամի մեջ են: Նրա համոզմամբ՝ ճգնաժամ չկա, կա մեկ պարզ խնդիր:
«Հայաստանում կա շրջանակ, որը պատրաստվում է համաձայնագիր ստորագրել Եվրոպայի հետ, այլ խնդիր գոյություն չունի: Դա խնդիր է Հայաստանի համար»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ Հայաստանն իր կամքով սահմանափակում է իր կոնտակտները ՌԴ-ի հետ՝ հանուն ԵՄ-ի հետ կնքվելիք համաձայնագրի: Ուստի, նրա կարծիքով, ռուսական կողմին մնում է դրան արձագանքել: