Նեխուրի հյութը կօգնի մաքրել օրգանիզմը տոքսիններիցDoctors.am-ը գրում է.

Նեխուրը շատ օգտակար է: Նրա պարունակության մեջ մտնող նյութերը հեշտ են յուրացվում օրգանիզմի կողմից: Այս բույսը նաև նպաստում է օրգանիզմի ՝ վնասակար նյութերից մաքրմանը:

Բժիշկները խորհուրդ են տալիս կանոնավոր օգտագործել նեխուրն ու վերջինիս հյութը ալերգիայի, բորբոքումների, հարբուխի, վահանագեղձի և միզասեռական համակարգի հիվանդությունների դեպքում: Նեխուրի հյութը հրաշալի մաքրում է արյունը տոքսիններից և կանխարգելում թրոմբների առաջացումը: 

Այն ունի նաև ծխախոտի ծխում պարունակվող քաղցկեղածին նյութերը չեզոքացնելու հատկություն:

Նեխուրի մեկ ցողունը պարունակում է վիտամին  A-ի և C-ի օրական չափաբաժնի 6-7%-ը: Այն հարուստ է նաև В1, В2, К և РР վիտամիններով, ինչպես նաև հանքանյութերով (երկաթ, կալիում, մագնիում, ֆոսֆոր):

Նեխուրի ևս մեկ առանձնահատկությունն այն է, որ բաղադրության մեջ մտնում է  օրգանական նատրիում, ուստի այն լրացնում է աղի պակասն օրգանիզմում՝ չառաջացնելով աղի չարաշահման հետ կապված հիվանդություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել