Սիրելի իմ գործընկերներ եկեք չմոռանանք ,որ ամեն ինչ ունի չափ ու սահման:Ցավալի է ,այո,երբ այս ծանր սոցիալական պայմաններում մեր երկրում նման բան է կատարվում :Բայց ավելի ցավալի է, երբ տրանսպորտի թանկացման մասին նյութեր են գրում մարդիկ,որոնք ներկայիս գծատերերից փայաբաժին են ստանում :Փակագծերը չբացենք :Ցավալի է ,երբ ստատուսագետիկներ որոշ,իրենց լրագրողներ համարելով, սկսում եմ հայհոյել մարդկանց ու իջնելով նրանց մակարդակին` գցում են նաև դաշտում աշխատող շատ լրագրողների պատիվը :Ողջունում եմ բոլոր գործընկերներիս երբ ցավով են ընդունում նման թանկացումները ու կանգնած են ժողովրդի կողքին :Բայց եկեք քաղաքական դիվիդենտներ հավաքողների համար գործիք չդառնանք:Սա չէ պրոֆեսիոնալ լրագրողությունը:Այդքան պլոճիկով տղերք եք ,ուրեմն սկսեք ընդվզել ու բացահայտել ժողովրդի համար,թե ովքեր են գծատերերը :Վտանգավոր գործընթաց է սկսվում:Սա վարորդների ու քաղաքացիների կռիվը չէ,որ պետք է դառնա :Վարորդները նույն ժողովուրդն են,որոնցից կրկին քամում են գծատերերը :ՈՒշադիր եղեք Ձեր գործը կատարելիս:Շատ վարորդներ կարող են զրկվել աշխատանքից:Իսկ որոշները անհայտ ուղղություններից գրանտներ ուտելով,իրենց հով սենյակներում նստած ստատուսներ են գրում ու փողեր աշխատում :Իսկ այդ վարորդները 50 աստիճանի տակ ընտանիք են պահում :Կրկին հորդորում եմ լինել անաչառ սիրելի լրագրողներ :

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել