1in.am-ը գրում է.

Ռիո դե Ժանեյրոյում ոստիկանությունը մի քանի հարյուր ցուցարարների դեմ կիրառել է ջրցաններ և արցունքաբեր գազ, ովքեր դժգոհ են Հռոմի պապի՝ Բրազիլիա այցելությունից: Այս մասին հաղորդում է Agence-Farnce-Presse-ը:

Բողոքի ակցիան սկսվել է քահանայապետի՝ Բրազիլիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ:

Ոստիկանությունը ձերբակալել է 2 ցուցարարների:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սան Պաուլու նահանգի տաճարներից մեկում, որտեղ Պապը կայցելի չորեքշաբթի օրը, հայտնաբերվել և վնասազերծվել է ռումբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել