Tert.am-ը գրում է.

Փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի մայրը աստղի վերջին շրջագայության կազմակերպիչ ընկերության (AEG Live) դեմ դատալսման ժամանակ վստահեցրել է, որ երգիչը չի չարաշահել դեղորայքը, գրում է ИТАР-ТАСС-ը։

Պատասխանելով հայցորդի և պաշտպանի փաստաբանների խաչաձև հարցերին՝ Ջեքսոնը հայտնել է, որ «ինքը լսել է լուրեր այն մասին, որ իր որդին օգտագործել է ուժեղ ցավազրկողներ, սակայն երբեք չի տեսել նրան այդ դեղերի կամ ալկոհոլի ազդեցության տակ»։

«Նա իմ որդին է։ Չեմ կարծում, որ այնտեղ ինչ-որ լուրջ բան է եղել։ Երբ որդին հարգում է իր մորը, նա չի ցանկանում, որ մայրն իր մասին վատ մտածի, ամեն դեպքում, նա հերքում էր լուրերը»,- ավելացրել է Ջեքսոնի մայրը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել