«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.

«Վերջին երեք օրվա ընթացքում գազի և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ պայմանավորված՝ Երևանում և մերձակա որոշ քաղաքներում 10-ից 20 դրամով թանկացել է հացը, մասնավորապես՝ հացը 10 դրամով, լավաշը՝ 20։

Թանկացումներ նկատվում են ոչ բոլոր խանութներում, սակայն շուտով դրանք կլինեն համատարած։ Այս մասին երեկ մեր թղթակցին հայտնել են մթերային խանութների աշխատակիցները, պարտադիր շեշտելով, որ խանութում թանկացել է ամեն ինչ։ Վաճառողները դժվարացել են նշել մի ապրանքատեսակ, որը վերջին ամիսներին թանկացած չլինի»,–գրում է թերթը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել