«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հուլիսի 21-ին Տավուշի մարզի բնակիչների մեծ մասը նշեց Վարդավառը։ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցով այս տարի Վարդավառը նշվել է հուլիսի 7-ին։ Տավուշի մարզում Վարդավառը տոնում են ոչ թե Հայ առաքելական եկեղեցու տոնացույցով այլ հուլիսի 20-ից հետո՝ առաջին կիրակի օրը։ Իսկ Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչների մի զգալի մասն էլ այն կնշի առաջիկա կիրակի օրը՝ հուլիսի 28-ին։ Բացի այդ, Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչներն էլ ավանդաբար Վարդավառը տոնում են օգոստոսի առաջին կիրակի օրը։ Ստացվում է 4 տարբեր օրերի տոնվող Վարդավառ»,–գրում է թերթը։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել