
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Շարմազանովը երեկվանից էլի «ՀՀ նախագահ» է. Սերժ Սարգսյանը «մեկնել է կարճատել արձակուրդ», Հովիկ Աբրահամյանը՝ նույնպես։
Երեկ բազմազբաղ «նախագահն» օրվա վերջում պատասխանեց մեր հարցին՝ որ երկիր է մեկնել Սերժ Սարգսյանը, որտեղ է անցկացնելու հանգիստը։ Շարմազանովը գործնական տոնով և խիստ սպառիչ ասաց՝ «արտերկրում»։ Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը մեկնել է Գերմանիա, ուր առողջական «լուրջ» կուրս անցնելուց հետո կհանգստանա։ Հովիկ Աբրահամյանը, մեր տեղեկություններով, ուղեկցում է նրան, իսկ մի քանի օր անց նրանց կմիանան ևս մի քանի հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաներ՝ համատեղ հանգստանալու համար։ Բադեն-Բադենը հաստատ այս անգամ էլ չի շրջանցվելու»,–գրում է թերթը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել