
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.
«Օրերս տեղեկություններ տարածվեցին, թե Սևանա լճի ջուրը հնարավոր է վարակված է, քանի որ որոշ հանգստացողների մոտ լողալուց հետո նկատվել էին առողջական խնդիրներ։ ՀՀ Առողջապահության նախարարության համապատասխան մասնագետները ստուգումներ են անցկացրել «Նոստալգիա» լողափի հարևանությամբ՝ «Զմրուխտե լագունսս» լողափում, որի հետ կապված էին բողոքները։
««Զմրուխտե լագունա» լողափի լճի ջրերի և ափի հողի մանրէաբանական, սանիտարաքիմիական և մակաբուծաբանական լաբորատոր հետազոտություններում թույլատրելի նորմերից շեղումներ չեն հայտնաբերվել»,-հայտնում են նախարարությունից, նաև հավելում, որ այլ լողափերում անցկացված ուսումնասիրությունների արդյունքում ևս նորմայից շեղումներ չեն հայտնաբերվել»,–գրում է թերթը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել