
Վերջապե՛ս: Քեմբրիջի դքսուհին սպասում էր տղայի, և նրա սպասումներն իրականացան:
22.07.13թ. ժամը 16:26 Քեյթ Միդլլտոնը լույս աշխարհ բերեց առաջնեկին: Քեմբրիջի դուքսը ներկա էր որդու ծնունդին:
«Նորին Արքայական գերազանցությունը և փոքրիկը իրենց լավ են զգում և գիշերը կմնան հիվանդանոցում»,-ասվում է Քելսինգտոնյան պալատի արձանագրության մեջ:
Ուելսի արքայազնն ասել է, որ նա չափազանց հպարտ և ուրախ է առաջին անգամ պապիկ դառնալու առթիվ` ավելացնելով, որ դա աներևակայելի և առանձնահատուկ պահ էր Ուիլյամի և Քեթրինի համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել