Երեկ գրեթէ ամբողջ օրս անց եմ կացրել համակարգչի առջև։ Հետևում էի երիտասարդների կողմից կազմակերպված «Չենք վճարելու 150 դրամ» ակցիային։ Ցավոք, որ այս պահին գտնվում եմ Հայաստանի սահմաներից դուրս. անկախ նրանից, թե ծնողներս դեմ կլինեին, թե ոչ կամ նրանցից ծածուկ` չէի ամաչի տարիքիցս կգայի Երևան կմիանայի ակտիվիստներին և իմ դերն ու մասնակցությունը կունենայի ակցիայում, որովհետև համարում եմ, որ յուրաքանչյուրիս պարտքն է (անկախ սեռից և տարիքից) պաշտպանել մեր իսկ իրավունքները։ Այո՛ դա ես համարում եմ իրավունք քանի որ իրոք երկրում կատարվում է ներքին ցեղասպանություն, ուր մնաց ցեղասպանության հետ միասին տրանսպորտի գները բարձրանան։
Ցեղասպանությունը միայն այն չէ, որ սպանեն անխտիր բոլորին։ Ցեղասպանություն է նաև որևէ ազգային, կրոնական կամ էթնիկ խմբի մասնակիորեն կամ ամբողջությամբ միտումնվոր սիստեմատիկ ճնշումները։
Դիտեցի ակցիաից բազուն տեսահոլովակներ։ Առաջին տեսահոլովակի վերջում նկատեցի մի հայ երիտասարդ քաղաքացու, որ ասում էր. ՝
«Ես կուզեմ տրանսպորտը սարքեն 500դրամ ու ավելին , որովհետև սա քիչ է մեր ազգին»։
Իրոք ճիշտ էր ասում իմ սիրելի հայ ժողովուրդ. որքա՞ն պետք է դիմակայեք այս անօրենությանը, որքա՞ն պետք է վիզներս ծուռ նայենք օտար երկրներից եկողներին։ Երանի այն օրը, երբ ամեն բան իր տեղը կնկնի։ Հուսով լինենք այդ օրը մեր մահից շուտ մեզ կայցելի։ Ես խնդրում եմ ձեզ իմ քրիստոնյա հայ ժողովուրդ ամեն անգամ քնելուց առաջ երբ աղոթում եք ձեր, ձեր ընտանիքի անդամների համար, աղոթեցեք նաև մեր անօգնական ժողովրդի, հայրենիքի հզորացման, մեր ծաղկուն կյանքի կառուցման, ազգային վերամիավորման, նոր զարթոնքի համար։
Մյուս տեսահոլովակնորում նկատեցի նաև հայ հայտնիներին։ Խորին շնորհակլություն եմ հայտնում շատ մարդկանց անունից՝ Պրն. Հայկոյին, Պրն. Պետրոսին, Պրն. Փաշինյանին, Իսպիրյան ամուսիներին և մի շարք բարեսիրտ և ազգասեր քաղաքացիների։ Եվ կոչ եմ անում շոու բիզնեսի մարդկանց և բոլոր բոլոր հայտնիներին, անկախ բնագավառից. Դուք ևս միացեք երիտասարդներին ու մասնակիցը եղեք ակցիային։
Պետք չէ Հայաստանի հայտնիներ նմանվեք արևմուտքի կեղծ արժեք քարոզող փոփ աստղերին, ձեզ դարձնեք նրանց պես անհասանելի և սատար չկանգնեք ձեր իսկ սեփական ժողովրդին։ Մեր ճշմարտությունը կեղծ արժեքները և օտար վարքերը չեն, որ գալիս են արևմուտքից մեզ իսկ փչացնելու համար։
Մեր ճշմարտությունը նեղության, դժվարությունների դիմակայող մեր ժողովուրդն է, պատերազմի սպառնալիքի ներքո հայրենի սահմանները պաշտպանող հայոց բանակը։ Մերժենք մեր կյանքից ամեն վատ բան, որ կարող են խոչընդոտ դառնալ մեր ազգային միասնականության համար։
Մեր Տիրոջ կողմից վկայված և պատգամված սիրով ապրենք, որպեսզի յուրաքանչյուրիս ձեռքբերումը, ծառայի ընդհանուր բարօրությանն ու առաջընթացին:



