![](/static/news/b/2013/07/69116.jpg)
1in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեթրինը, որդի է լույս աշխարհ բերել:
Երեխայի քաշը 3.9 կգ է, հասակը դեռևս հայտնի չէ, հաղորդում է The Guardian-ը:
Ուիլյամի և Քեյթի որդին կստանա «Նորին արքայական մեծություն Քեմբրիջի արքայազն» տիտղոսը: Մեծ Բրիտանիայի միապետների պատմության մեջ այս տիտղոսն արքայական ընտանիքի ներկայացուցչին կտրվի առաջին անգամ: Քեմբրիջի քաղաքապետի խոսքերով՝ դա քաղաքի համար մեծ պատիվ է:
Ըստ կանխատեսումների՝ մեծ է Քեմբրիջի դքսի և դքսուհու որդուն Ջորջ, Ջեյմս, Ֆիլիպ կամ Ալեքսանդր անվանելու հավանականությունը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_200995.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել