
Քանզի օրն ավարտվում է, թույլ տվեք ամփոփել օրը՝ այն ինչ որ իմաստով պատմական էր՝ փաստորեն ավարտվեցին բոլոր տեսակի ընտրությունները եւ իշխանությունները կարողացան վերջապես հանգիստ շունչ քաշել, ինչն արտահայտվեց այն բանում, որ նախագահը արձակուրդ գնաց, առանց տեղեկացնելու ժողովրդին, թե որտեղ է գնում եւ որքան ժամանակով... Իսկ ժողովրդի համար սկսվեցին հետընտրությունները՝ այսինքն թանկացումների մի շրջան... Այսօր առաջին անգամ մարդիկ աշխատանքի գնացին ու տեսան, որ աշխատանքի գնալը 50 տոկոսով թանկ է նստում... Այսինքն սկսվեց մի երկար ժամանակաշրջան, երբ հնարավոր չէ կռահել, թե երբ կավարտվեն թանկացումները, որ ապրանքներն ու ծառայություններն են դրանք ներառելու եւ մինչեւ ուր են հասնելու գները.... Համաձայնեք, իրոք՝ պատմական օր էր հուլիսի 22ը....
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=557024774359555&set=a.151954001533303.35451.100001561137692&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել