
Galatv.am-ը գրում է.
Time պարբերականը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի լուսանկարը հրապարակելու է իր հուլիսի 29-ին լույս տեսնող համարի առաջին էջին, գրում է El Mundo-ն: Հոդվածի համար առիթ է հանդիսացել պոնտիֆիկի այցը Բրազիլիա: Այնտեղ Հռոմի պապը պատրաստվում է մասնակցել երիտասարդ կաթոլիկների ֆորումին:
Լուսանկարի վրա գրված է «Ժողովրդական պապ»: Սակայն սոցիալական ցանցերի օգտատերերի ուշադրությունը գրավել է այլ մանրուք. «Ֆրանցիսկոսի գլխավերևում կարծես թե երկու կարմիր պոզեր են երևում»,- գրում է թերթը: Բանն այն է, որ Ֆրանցիսկոսի լուսանկարը մասնակի կերպով փակում է պարբերականի անվան լատիներեն «М» տառը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.galatv.am/news/view/vatikan-pope.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել