![](/static/news/b/2013/07/69104.jpg)
1in.am-ը գրում է.
Ինչպես հայտնի է, Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում` հուլիսի 27-ին կկայանա Գերմանիայի Սուպերգավաթի խաղարկությունը, որի շրջանակներում միմյանց դեմ կպայքարեն Դորտմունդի «Բորուսիա»-ն և Մյունխենի «Բավարիա»-ն:
Sport1de-ն հայտնում է, որ Դորտմունդի ակումբի մարզչական շտաբը դեռևս չի որոշել, թե ո՞վ կարող է փոխարինել վնասվածք ստացած Հենրիխ Մխիթարյանին:
Պարբերականի վարկածով` թեկնածուները երկուսն են՝ Իլքայ Գյունդողանն ու Մարկո Ռոյսը: Գյունդողանը հիանալի է գործում ինչպես պաշտպանությունում, այնպես էլ հարձակման ժամանակ, իսկ Ռոյսը` առջևի գծում:
«Մոտենում է Գերմանիայի Սուպերգավաթի խաղարկության հանդիպումը, սակայն «Բորուսիա»-ի նախորդ խաղերը ցույց տվեցին, որ թիմը լավագույն մարզավիճակում չէ: Խաղային խնդիրներից բացի, Յուրգեն Կլոպը մեկ խնդիր էլ ունի: Նա պետք է որոշի, թե ո՞վ կփոխարինի վնասվածք ստացած Հենրիխ Մխիթարյանին, ով արդեն առանցքային խաղացող է դարձել «Բորուսիա»-ում»,- գրում է Sport1de-ն: