Galatv.am-ը գրում է.

Վերջին օրերին հրապարակումներ եղան երկու հայտնի օրենքով գողերի մասին, որ նրանց ձերբակալել են Մոսկվայում: Հետաքրքիր զուգադիպությամբ նրանք երկուսն էլ ազգությամբ վրացի են, սակայն փոխել են ազգանունները՝ «դառնալով» հայ, ձեռք բերելով հայկական կեղծ անձնագրեր եւ հայի անուն-ազգանուն:

ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը սա համարում է օրինաչափ երեւույթ եւ կանխատեսում, որ նոր օրենքով գողեր էլ են բացահայտվելու՝ հայի անունով ու անձնագրով: ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը սա համարում է օրինաչափ երեւույթ եւ կանխատեսում, որ նոր օրենքով գողեր էլ են բացահայտվելու՝ հայի անունով ու անձնագրով:

«Սա ամենեւին պատահական չէ եւ պետք է փնտրել 5-6 տարի առաջ ընտրություններին գնալուց առաջ ՀՀ իշխանությունների ձեռնարկած հատուկ օպերացիայում, երբ որ աջ ու ձախ անձնագրեր էին բաժանում, որովհետեւ այն ժամանակ դա ձեռք էր տալիս: Ինչո՞վ էր ձեռք տալիս՝ շատ պարզ, երբ մարդիկ Ախալքալաքից գալիս այստեղ անձնագիր էին գնում Վրաստանի բնակչի համար, ըստ տեղեկությունների, դա կլոր գումար էր նստում: Այդ մարդիկ անխոչընդոտ գնում էին արտագնա աշխատանքի: Բայց մյուս կողմից էլ այս կերպ իշխանությունը ապահովում էր այսպես ասած մեռած հոգիների մասնակցությունը ընտրություններին: Խաչիկյանի 58 հազարը, մյուս կողմից էլ 100 հազարի կարգի մեռած հոգիներ հայտնաբերվեցին...Նրանք ապահովում էին «արդար, թափանցիկ, աշխարհի ամենամաքուր ընտրությունները»: Այն, որ ավարտից հետո հայտարարում էին, թե այս մեկը մեկ քայլ առաջ է, իհարկե մեկ քայլ առաջ է: Ոչ թե մեկ քայլ, այլ կմ-երով առաջ, քանզի նոր ձեւ էին գտել մեռած հոգիների: Ես այդ ժամանակ տեղեկություն ունեի եւ ասում էի, որ օրենքով գողերի համար անձնագիրը արժի մոտ 100 հազար դոլար: Դե պատկերացրեք, նախկինում 10-15 անգամ դատապարտված մարդիկ միանգամից մաքրվում են, նոր անունով, նոր անձնագրով, նոր մատնահետքով գնում են Եվրոպայում հերթական մարդկանց գլուխն ուտելու:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել