Առաջարկում են քաղաքացիներին սեփական երթուղայինի գծերը բացել ու սպասարկել. Ակցիա՝ Մաշտոցի պուրակում (Ֆոտոշարք)

Aravot.am-ը գրում է.

Քիչ առաջ Մաշտոցի պուրակում 150 դրամ ուղեվարձին դեմ պայքարող քաղաքացիական ակտիվիստները կազմեցին իրենց առաջիկա պայքարի պլանը: Նրանց վերահսկում էր ոստիկանությունը՝ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ: Ակտիվիստները ոգեւորված էին իրենց հաջողությամբ՝ «Ժողովուրդ, էսօր կրկնակի շատ ենք, վաղն ավելի ենք շատանալու, սրանք արդեն հանձնվում են: Տարածքը քիչ-քիչ փոքր է դառնում, ավելի լավ է այն, ինչ անում ենք Մաշտոցի պուրակում, տեղափոխենք Ազատության հրապարակ»: Հնչեցին հետագա ծրագրերի հետ կապված ամենատարբեր առաջարկներն ու գաղափարները՝ սկսած շարժման լոգոյի մշակումից մինչեւ քաղաքացիական հանրաքվեի կազմակերպումը. «Առաջարկում ենք հարցը դնել հանրաքվեի, նախ էս հարցը կլուծվի, ամբողջական կարծիքը կունենանք, երկրորդը՝ PR-ի հարցն էլ  կլուծվի: Բացի այդ, ցույց կտան, թե ոնց կարելի է ազատ, արդար ընտրություններ անցկացնել Հայաստանում»: Երիտասարդներից մեկն առաջարկեց բացել սեփական երթուղայինի գծերը եւ սպասարկել ժողովրդին՝ այնպես, ինչպես Հայկոն է անում, Ալեն Սիմոնյանն ու Նիկոլ Փաշինյանը: Մեքենաների հարցն էլ, ըստ նրանց, կարելի է լուծել  մի փոքր գումար հավաքելով եւ արդեն դուրս գրված մեքենաները նորից գիծ բերելով: Կոչ արեցին ակցիայի ժամանակ ցանկացած բախման դեպքում զանգահարել ՄԻՊ-ի գրասենյակներ՝ 116: 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել