
1in.am-ը գրում է.
27-ամյա սկանդալային երգչուհի Լեդի Գագան վերջին ամսվա ընթացքում փորձում է ամեն կերպ ցուցադրել, որ ինքը շատ լավ է:
Աստղը կրկին իր տարերքի մեջ է. կրծկալով շրջում է փողոցներում և համարձակ հայտարարություններ անում: Բայց օրեր առաջ պապարացիները պարզել են, որ իրական կյանքում երգչուհու մոտ ամեն ինչ այնքան էլ լավ չէ: Ծանր վիրահատության հետևանքներն արդեն իրենց զգացնել են տալիս:
Ինչպես հայտնի է դարձել, մի քանի ամիսների ընթացքում երգչուհին ազդրի լուրջ վնասվածքի պատճառով գամված է եղել հաշմանդամի սայլակին:
Անցած հանգստյան օրերին լուսանկարիչները նկարել են Գագային քաղաքի փողոցներից մեկում: Պարզվել է, որ 5 րոպեից ավել աստղն ինքնուրույն քայլել չի կարող:
Այդ օրը էպոտաժային երգչուհին մեկնել էր ձայնագրման ստուդիա: Ըստ լրագրողների՝ «նա հենվել էր իր ընկերոջ ուսին, ով ամբողջ ուժով պահում էր նրան»: