
Operativ.am-ը գրում է.
Գիտնականները մի շարք ուսումնասիրություններ են կատարել, որպեսզի պարզեն, թե մարդիկ որ տարիքում են իրենց առավել երջանիկ զգում: Ամենաերջանիկ տարիքը համարվում է 23-ը, որը լի է հույսերով, և իհարկե 69-ը, երբ մարդիկ փորձում են իրկանացնել չիրականացած նպատակները:
Մարդիկ անկախ ամեն ինչից և ՛ երիտասարդ, և՛ ծեր տարիքում միշտ դժգոհում են: Գուցե մարդիկ իրենք էլ չեն հասկանում, թե երբ են երջանիկ:
20 տարեկանում սովորաբար մարդիկ գործելու փոխարեն երազում են, իսկ երբ դառնում են 30 տարեկան հասկանում են, որ միայն երազելը քիչ էր, անհրաժեշտ էր քայլեր ձեռնարկել երջանկության հասնելու համար:
40 տարեկանից հետո մարդիկ հասկանում են` ինչ կարող էին ունենալ կյանքում, սակայն չունեն:
50 տարեկան հասակում մարդիկ փորձում են իրենց երազանքներն իրագործել` իրենց թոռների և երեխաների միջոցով:
60-70 տարեկան հասակում մարդիկ կարելի է ասել իրենց լիարժեք երջանիկ են զգում, քանի որ հասկանում են, որ ընտանիքից առավել կարևոր բան չկա կյանքում: