1in.am-ը գրում է.

3-ամյա աղջնակի IQ-ն ավելի բարձր է, քան ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայինը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնինը:

«Ծնվելուց 9 վայրկյան անց իմ աղջիկը դադարեց լալ: Հենց այդ ժամանակ ես հասկացա, որ նա յուրահատուկ է»,- ասել է Սելենա Յանիկի մայրը:

Մեծանալուն համընթաց՝ երեխան նաև մեծ ունակություններ էր ցուցաբերում ընթերցանության և մաթեմատիկայի ասպարեզում:

«Դեռևս շատ փոքր տարիքում աղջիկս մատնանշում էր տառը և հարցնում ինձ՝ ինչպես է այն արտասանվում, և այդպես բոլոր տառերը… Հետո նա մտովի համատեղում էր դրանք և բարձրաձայն արտասանում մեկ ամբողջական բառ: Այդպես Սելենան սկսեց կարդալ»,- ասել է փոքրի ամերիկուհու մայրը՝ Քրիստին:

Իսկ երբ երեխան անցավ IQ թեստը, պարզ դարձավ, որ նրա IQ-ն բարձր է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի IQ-ից:

«Ուսուցման գործընթացը դստերս համար ոչ մի բարդություն չի ներկայացնում: Եթե Սելենան գիրքը վերցնում է ձեռքը, ապա անպայման ծանոթանում է դրա բովանդակության հետ»,- Սելենայի հոր՝ Էրիկ Յանիկի խոսքերը մեջբերում է Metro-ն:

Երեխան նաև գրավել է Mensa կազմակերպության ուշադրությունը, ովքեր միավորում են բարձր IQ ունեցող անձանց: Կազմակերպության ներկայացուցիչները Սելենային առաջարկել են անդամակցել իրենց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել