Operativ.am-ը գրում է.

Ինքնաթիռում, որն ուղևորվում էր դեպի Ֆրանսիա, երեխա է ծնվել: Մոսկվացի զույգը ճանապարհորդության է մեկնել հղիության 6-րդ ամսին և երեխան ծնվել է ժամանակից 3 ամիս շուտ: Երեխայի քաշն ընդամենը 825 գրամ է: Փարիզի «Cashen» կլինիկայում երեխային երկար ժամանակ պահել են արհեստական միջավայրում: Առայժմ տղան չի կարողանում շնչել և ուտել ինքնուրույն: Զույգը դիմել է Ռուսաստանի առողջապահության նախարարությանը` հատուկ չվերթով երեխային Մոսկվա բերելու խնդրանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել