Free car ակցիային միացել են Պետրոս Ղազարյանը, Սուրեն Թադևոսյանը, ԱշոտՍարգսյանը, Արթուր Իսպիրյանը, Նիկոլ Փաշինյանը
Երևանի կենտրոնում շարունակվում է Free car ակցիան: Երեկ Հայկ Մարությանի հետ ակցիային մասնակցում էր «Արարատ» ամսագրի խմբագիր Ալեն Սիմոնյանը, իսկ այսօր նրանց միացել են «Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը, ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը, «Ինդիվիդում քաստինգ փրոդաքշնի» տնօրեն Աշոտ Սարգսյանը, երգիչ Արթուր Իսպիրյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը : Նրանք իրենց մեքենաներով մարդկանց կանգառներից անվճար տեղափոխում են որոշակի ուղղություններով: Ներկայումս նրանց մեքենաները կայանել են Կոնսերվատորիայի դիմաց և մարդկանց տեղափոխում են Կենտրոնից Դավիթաշեն, Կոմիտաս, Նոր Նորք: Վաղվանից այս նախաձեռնությանը պատրաստվում են միանալ քաղտեխնոլոգ, Արմենիա հեռուստաընկերության հաղորդավար Կարեն Քոչարյանը և ԱրմՔոմեդիից Սերգեյ Սարգսյանը, ՛՛Ես՛՛ ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարը :
ArmStar.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակից ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը նշեց.« Եթե սա մեկ օրվա ակցիա լինի, հաստատ իմաստ չունի, այն պետք է այնքան տևի, որ վերջապես իր արդյունքը տա»: Ռեժիսորը լավատեսորեն է վերաբերում այս հարցին և հավատում է ինչ որ բան կփոխվի:
Սուրենի խոսքերով ակցիային պետք է մասնակցի նաև ժողովուրդը և երթուղայինի վարորդներին ավել գումար չվճարի: Ռեժիսորը շատերին հորդորում է միանալ իրենց, բայց ոչ մեկի չի էլ ստիպում.« Ամեն մարդ իր սրտի թելադրանքով է ապրում ու կարևոր չէ՝ օգտվում են երթուղայինից, թե չեն օգտվում, թող միանան մեր ակցիային», - ավելացրեց Երևան հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը:
ArmStar.am-ը ողջունում է քաղաքացիական նախաձեռնության մասնակիցներին:









Շարունակությունը՝ այստեղ