1in.am-ը գրում է.

Եվրոպայում մթերքների անվտանգությամբ առաջին տեղը զբաղեցնում է Իտալիան: Այս մասին հաղորդում է ANSA-ն:

Իտալական սննդամթերքներում քիմիական նյութերն ամենից քիչն են (մթերքներում նման նյութերի պարունակության սահմանագիծը 0.4 տոկոսն է): Այսպես, Իտալիայում արտադրված սննդամթերքների մեջ քիմիական նյութերը 4 անգամ պակաս են Եվրոպայում արտադրված սննդամթերքներում նման նյութերի (1.5 տոկոս) միջին ցուցանիշից և 20 անգամ պակաս՝ Եվրոպայից դուրս արտադրված սննդաթերքներում դրանց (7.9 տոկոս) ցուցանիշից:

Եվրոպացի փորձագետներն ընդգծում են, որ այժմ՝ ճգնաժամի պայմաններում ավելի մեծ է անորակ սնունդ գնելու հավանականությունը: 2013 թ. առաջին եռամսյակի ընթացքում սննդամթերքների վաճառքն աճել է միայն, այսպես ասած, «դիսքաունթեր» խանութներում (+2 տոկոս), իսկ իտալացիները կրճատում են այնպիսի սննդամթերքների կիրառումը, որոնք վաճառվում են սովորական գներով:

Նրանք նախազգուշացնում են, որ ցածր գների հետևում թաքնված են փոփոխված բաղադրությունները, ցածրորակ բաղադրիչների օգտագործումը կամ արտադրության ալտերնատիվ մեթոդները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել