Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հուլիսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 38 OS 888 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Չարենցի թիվ 9 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես վրաերթի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ: Վրաերթի ենթարկվածը, որը կլինի 65-70 տարեկան տղամարդ, տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել