Նսեմացնել 2016-ի մեր բանակի ռազմական գործողությունները, որպեսզի ապացուցես 2020 թվականի բանակն ավելի մարտունակ է, երկրի ղեկավարին, ով մարտական ճանապարհ է անցել՝ հարիր չէ, ավելին՝ անթույլատրելի է քաղաքական դիվիդենտներ շահել բանակի անցած ճանապարհը վարկաբեկելով։ Սա մի երևույթ է, որը և՛ պետականաշինության, և՛ բարոյական տեսանկյունից դատապարտելի է։
Իսկ այս ամենի հետևանքն այն է, որ նման հայտարարությունները պարարտ հող են ստեղծում բանակը վարկաբեկելուն լծված ապապետական, ապազգային տեսակների համար։
Փաստացի՝ ստեղծված իրավիճակից իշխանազավթները արագ օգտվում են. մեր անվտանգության գլխավոր հենասյունը՝ Հայոց Բանակը, փորձում են տեղափոխել հասարակական լայն քննարկման մի այնպիսի հարթություն, որտեղ դյուրին է բանակի թիրախավորված վարկաբեկումը։ Նման մոտեցումները չեն բխում ոչ Հայաստանի Հանրապետության, ոչ էլ Արցախի Հանրապետության պետական շահերից։
Անթույլատրելի և աններելի է, բանակը դարձնել անհիմն քննարկումների առարկա, դա հարված է մեր Զինված Ուժերին, դա հարված է մեր Պետականությանը։
Րոպե առաջ պետք է կանխել նման քայլերը։
Ուրացողներ միշտ էլ կլինեն, ցավոք, բայց զորեղը նվիրյալներն են։
Փառք բոլոր նրանց, ովքեր ստեղծեցին և կայացրեցին ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ։
Գերագույն Գլխավոր Հրամանատար՝ Սերժ Սարգսյան,
Պատիվ Ունեմ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել