Ինչպե՞ս է վատ կառավարությունը ոչնչացնում հայ գրականությունը, մշակույթը, արվեստը...

Vemard.am-ը գրում է.

Մարդիկ մի տեսակ սկսել են ամեն ինչ բարդել վատ իշխանությունների վրա: Այնինչ, իրենցից շատ ավելին է կախված, քան իշխանություններից: Բայց երբ խոսքը վերաբերում է գրականությանը, մշակույթին, արվեստին, պետք չէ փնտրել որևէ այլ մեղավորի: Բացատրեմ` ինչու: Անմտություն կլինի կարծելը, որ  նույնիսկ ամենազարգացած եվրոպական երկրում պետք է բնակչության 90 տոկոսը գիրք կարդա, հաճախի թատրոն, հետաքրքրվի արվեստով և այլն: Բայց այնտեղ այսօր էլ ստեղծվում են մեծարժեք ստեղծագործություններ, որովհետև եթե հասարակության 5-10 տոկոսը հետաքրքրվի իրենց ստեղծածով, դա բավարար կլինի բարեկեցիկ ապրելու և նոր ստեղծագործություններ տպելու, նկարելու և այլնի համար: Ինչո՞ւ, մի պարզ պատճառով, որովհետև այնտեղ բնակչության թիվը շատ ավելին է, քան Հայաստանում: Կառավարության հանցագործ գործունեության պատճառով Հայաստանից ընդմիշտ հեռանում են տարեկան 100 հազար մարդ: Եթե ամեն 100 հազարից հարյուրը լինեն ընթերցող, գիրք գնող, թատրոն հաճախող, ապա դա արդեն մահացու հարված է հայ գրականություն, արվեստ, մշակույթ կոչվածներին: Եվ ո՞րն է տարբերությունը, մի՞թե գրքերն այրելն ու հեղինակների գլուխները քարով ջարդելը ավելի ծանր հանցանք է, քան սա: Խորհրդային Միությունը սահմանափակում էր խոսքի իրավունքը, բայց Խորհրդային Հայաստանը ծնեց Եղիշե Չարենց, Գուրգեն Մահարի, Սիլվա Կապուտիկյան, Վահագն Դավթյան, Պարույր Սևակ...:Այդ ամենը բնակչության թվի շնորհիվ: Վերջապես 5 միլիոնանոց երկրում 2 միլիոնից ավելի ռաբիզ էությամբ մարդ չի կարող լինել, իսկ 3 միլիոնը բավականին լուրջ թիվ է, որ նպաստի մշակույթի զարգացմանը: Պետք չէ կարծել, թե Հայաստանում այսօր չկան տաղանդներ, բայց պետք է համոզված լինել, որ այսօր Հայաստանում պոռնիկները ստեղծել են նպաստավոր պայմաններ, որ վերանան առանց այն էլ մատների վրա հաշվելի տաղանդները:

Գրիշա Էձգերիձե

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել