Այսօր հեռախոսները դարձել են մեր ամենօրյա կյանքի անբաժանելի մասը: Դեռ որոշ ժամանակ առաջ այն համարվում էր հրաշք միջոց, որով կարելի էր կապ հաստատել հեռվում գտնվող մարդու հետ: Իսկ հիմա հեռախոսը բազմաթիվ հնարավորություններ է տալիս: Իհարկե, հիմնական գործառույթից չի զրկվել, այլ դարձել է ավելի կատարելագործված:
Դժվար չէ կռահել, որ շատերը հեռախոսին պատասխանելիս ասում են «ալո»: Այս բառը այնքան սովորական է դարձել, որ մարդիկ արդեն մոռացել են, թե որտեղից և ինչպես է այն առաջացել:
Շատ տարիներ առաջ, երբ հեռախոսակապը հայտնվեց մարդու կյանքում, նրա օգտագործողներից յուրաքանչյուրը ստիպված էր հետևել բավականին հստակ սահմանված կանոնների: Սկզբնապես հեռախոսը զանգվածային օգտագործման համար չէր. միայն ամենահարուստ և ամենաազդեցիկ մարդիկ կարող էին դա ունենալ: Ահա թե ինչու այնուհետև հեռավորության վրա ձայնի փոխանցման տեխնոլոգիայի յուրաքանչյուր կատարելագործում դարձավ իրադարձություն, որը մարդկանց ավելի էր մոտեցնում հեռախոսակապին:
Եվ չնայած Ալեքսանդր Բելը համարվում է հեռախոսի գյուտարարը, այդ տեխնոլոգիայի մշակումը, դրա կատարելագործումը և մասսայականացումն իրականացրել է ամերիկացի հայտնի գյուտարար Թոմաս Էդիսոնը: Հենց նա է նշանակել այս շատ սիրված բառը:
Ինչպե՞ս առաջացավ «ալո» բառը
1877 թվականին Էդիսոնը նամակագրվում էր հեռախոսային ընկերության նախագահի հետ: Խոսքը գնում էր պարզ կանոնների՝ ձայնային հաղորդագրություններ ստանալու և փոխանցելու համար նոր սարք օգտագործելու մասին: Ինքը՝ Էդիսոնը, առաջարկում էր խոսակցությունը սկսել «hullo» բառից: Իսկ հեռախոսը հայտնագործած Ալեքսանդր Բելլն այլ բան էր առաջարկում:
Նա կարծում էր, որ խոսակցությունը պետք է սկսել «ahoy» բառով: Սա անգլերեն բառ է, որն օգտագործում են ծովում նավերի խմբերի հետ հանդիպելիս բարևելու ժամանակ:
Այնուամենայնիվ, ընդունվեց Էդիսոնի առաջարկը, և այն մինչև հիմա օգտագործվում է: Սակայն Էդիսոնի գաղափարը ոչ բոլոր երկրներում ընդունվեց և տարածվեց: Օրինակ՝ Իսպանիայում խոսակցությունը սկսում են «դիգա» բառով, որը թարգմանաբար նշանակում է «խոսեք», Ճապոնիայում՝ «մոսի-մոսի», որը նշանակում է՝ «խոսում եմ»: Արաբները նախընտրում են «մեհրաբա» բառը, որը նշանակում է «բարև»: