Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքի մեկնաբան Ռասսել Մաերսը հայտարարել է, որ արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի ծրագրերը հօդս են ցնդել կորոնավիրուսի համավարկի պատճառով:
Հարրիի կյանքը վերածվել է «գիշերային մղձավանջի»: Հարրին ու Մեգանը արքայական պարտականությունների սկանդալային հրաժարումից հետո տեղափոխվեցին Լոս Անջելես՝ մեծ հեռանկարներով ու ծրագրերով: Մտադիր էին բացել իրենց բարեգործական հիմնադրամը, գումար վաստակել հանրային ելույթներով, Մեգանը երազում էր վերադառնալ կինո: Բայց առայժմ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ նրանց բոլոր երազանքները մնացել են օդում կախված:
Բացի այդ, Հարրին չի կարողանում համապատասխան զբաղմունք գտնել իր համար օտար երկրում: Նա անգամ զանգահարել է բրիտանական ավիացիա և խնդրել առայժմ թողնել իրեն ղեկավարի պաշտոնում, թեև որոշել էր հրաժարվել նաև այդ տիտղոսից:
Արքայական ընտանիքի լրագրողի կարծիքով՝ Հարրին ստիպված կլինի հաշտվել ընտանիքի հետ: Բացի այդ, ամուսինները ֆինանսական խնդիրներ ունեն: Նրանք առանձնատան համար վճարում են 20 մլն ֆունտ սթերլինգ, իսկ պահակախմբի համար՝ օրական 7 հազար ֆունտ սթերլինգ: Նրանց ծախսերն առայժմ հոգում է Արքայազն Չարլզը, սակայն դա չի կարող հավերժ շարունակվել: Նրանք պետք է ինքնուրույն սկսեն վաստակել:
Մաերսը պատմել է, որ Հարրին ծանր հոգեբանական վիճակում է, և անգամ սրվել են նրա հոգեկան խնդիրները: Ինչ վերաբերում է Մեգանին՝ նա սպասում է, թե երբ պիտի վերանան սահմանափակումները, որ անկաշկանդ օգտվի ազատությունից և սկսի նկարահանվել ֆիլմերում: